Իմպուլս (շարժման քանակ)

(Վերահղված է Իմպուլսից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմպուլս (այլ կիրառումներ)

Իմպուլսը (շարժման քանակ) վեկտորական ֆիզիկական մեծություն է ունի արագության ուղղություն , մարմնի մեխանիկական շարժման չափը։ Դասական մեխանիկայում իմպուլսը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին և ունի արագության վեկտորի ուղղությունը.

:

Հիմնական հասկացությունները միաչափ դեպքում

խմբագրել

Մեկ մասնիկի դեպքը

խմբագրել

Ավանդաբար մասնիկի իմպուլսը նշանակվում է   տառով։ Այն մարմնի զանգվածի և արագության արտադրյալն է[1]՝

 :

Չափման միավորը զանգվածի և արագության միավորների արտադրյալն է։ ՄՀ համակարգում՝ կգ·մ/վ։ Լինելով վեկտորական մեծություն՝ իմպուլսն ունի մեծություն և ուղղություն։

Բազմաթիվ մասնիկների դեպքը

խմբագրել

Համակարգի իմպուլսը այդ համակարգը կազմող բոլոր մասնիկների իմպուլսների գումարն է։ Եթե երկու մասնիկներ ունեն   և   զանգվածն ու   և   արագությունը, ապա արդյունարար իմպուլսը՝

 :

Համանման ձևով՝ երկուսից ավելի ( ) մասնիկների դեպքում՝

 

Իմպուլսի և ուժի կապը

խմբագրել

Ըստ Նյուտոնի երկրորդ օրենքի, մասնիկի իմպուլսի փոփոխությունը հավասար է նրա վրա ազդող   ուժին[1]՝

 

Եթե զանգվածը հաստատուն է, ապա

 

այնպես որ ուժը հավասար է զանգվածի և արագացման արտադրյալին[1]։

Իմպուլսի պահպանման օրենքը

խմբագրել

Նյուտոնի օրենքներից բխում է, որ փակ համակարգի արդյունարար իմպուլսը հաստատուն մեծություն է։ Ենթադրենք ունենք միմյանց հետ փոխազդող երկու մասնիկ։ Ըստ Նյուտոնի երրորդ օրենքի, դրանց վրա ազդող ուժերը հավասար են և հակառակ են ուղղված։ Ըստ առաջին օրենքի,   և   : Այդտեղից

 

կամ

 

Եթե մասնիկների արագությունները նշանակենք   փոխազդեցությունից առաջ և  ՝ հետո, ապա

 

Իմպուլսի պահպանման օրենքը կախված չէ փոխազդեցության ուժի բնույթից։

Բազմաչափ դեպքը

խմբագրել

Եռաչափ դեպքում իմպուլը և արագությունը տրվում են վեկտորներով։   առանցքներով կոորդինատական համակարգում արագության բաղադրիչները   ուղղություններով համապատասխանաբար   և   են։ Նշանակենք արագության վեկտորը

 

իսկ իմպուլսի վեկտորը՝

 

Այդ դեպքում իմպուլսի և արագության կապը կարելի է ստանալ՝ վերևի արտահայտության   սկալյար մեծությունը փոխարինելով   վեկտորով՝

 

Ցանկացած վեկտորական հավասարում կարելի է ներկայացնել սկալյար հավասարումների համակարգի տեսքով՝

 

Այլ սահմանումներ

խմբագրել

Ռելյատիվիստական մեխանիկա

խմբագրել

Ռելյատիվիստական մեխանիկայում իմպուլսը սահմանվում է որպես

 

որտեղ  -ն համակարգի ինվարիանտ զանգվածն է,  -ն՝ Լորենցի ֆակտորը.

 

 -ն մասնիկի արագությունն է,  -ն՝ լույսի արագությունը։ Արագությունը իմպուլսով արտահայտվում է

 

բանաձևով, որտեղ  -ն իմպուլսի մոդուլն է։ Դասական մեխանիկայի շրջանակներում ռելյատիվիստական իմպուլսը գրեթե հավասար է նյուտոնյան իմպուլսին. փոքր արագությունների դեպքում  : Մարմնի   լրիվ էներգիան   ռելյատիվիստական իմպուլսի հետ կապված է

 

առնչությամբ, որտեղ  -ով նշանակված է  -ի մեծությունը (մոդուլը)։ Իմպուլսի և էներգիայի ռելյատիվիստական կապը տեղի ունի նաև զանգված չունեցող մասնիկների համար, ինչպիսին ֆոտոնն է։ Տեղադրելով  , կստանանք, որ

 

Ե՛վ զանգված ունեցող, և՛ զանգված չունեցող մասնիկների համար ռելյատիվիստական իմպուլսը կապված է   դը Բրոյլի ալիքի երկարության հետ

 

առնչությամբ, որտեղ  Պլանկի հաստատունն է։

Ընդհանրացված իմպուլսը տեսական մեխանիկայում

խմբագրել

Տեսական մեխանիկայում համակարգի լագրանժյանի ածանցյալը ըստ ընդհանրացված արագության կոչվում է ընդհանրացված իմպուլս

 

Ազատ մասնիկի համար Լագրանժի ֆունկցիան ունի   տեսքը, որտեղից ստացվում են վերը բերված հավասարումները։

Փակ համակարգի լագրանժյանի կախված չլինելը համակարգի դիրքից բխում է տարածության համասեռությունից. լավ մեկուսացված համակարգի վարքը կախված չէ տարածության մեջ նրա զբաղեցրած դիրքից։ Ըստ Նյոտերի թեորեմի, այդ համասեռությունից բխում է որոշակի ֆիզիկական մեծության պահպանումը։ Հենց այդ մեծությունն էլ կոչվում է իմպուլս։

Քառաչափ ձևակերպումը

խմբագրել

Ռելյատիվիստական քառաչափ իմպուլսը ինվարիանտ է Լորենցի ձևափոխությունների նկատմամբ։ Սահմանվում է որպես

 

որտեղ  -ն համակարգի ամբողջ ռելյատիվիստական էներգիան է,  -ը համապատասխանաբար ռելյատիվիստական իմպուլսի   բաղադրիչներն են։

Քառաչափ իմպուլսի   մոդուլը հավասար է  , ուստի

 

ինչը ինվարիանտ է բոլոր հաշվարկման համակարգերում։ Փակ համակարգում պահպանվում է ամբողջ քառաչափ իմպուլսը, ինչի հետևանքով իմպուլսի և էներգիայի պահպանման օրենքները կարելի է ներառել մեկ հավասարման մեջ։ Օրինակ,   և   հանգստի զանգվածներով և   և   սկզբնական արագություններով երկու մասնիկների բախման դեպքում   և   վերջնական արագությունները կարելի է գտնել քառաչափ իմպուլսի պահպանման օրենքից՝

 

որտեղ

 

Առաձգական բախման դեպքում հանգստի զանգվածը մնում է անփոփոխ (  և  )։ Ոչ առաձգական բախման դեպքում հանգստի զանգվածը աճում է՝ պայմանավորված ջերմային էներգիայի աճով։ Քառաչափ իմպուլսի պահպանումը կարելի է մեկնաբանել որպես տարածություն-ժամանակի համասեռության արդյունք։

Իմպուլսը քվանտային մեխանիկայում

խմբագրել

Քվանտային մեխանիկայում իմպուլսը սահմանվում է որպես ալիքային ֆունկցիայի օպերատոր։ Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը տալիս է ճշտության սահմանը, որով կարելի է իմանալ համակարգի իմպուլսը և կոորդինատը։ Քվանտային մեխանիկայում իմպուլսը և կոորդինատը համալուծ մեծություններ են։

Մեկ մասնիկի համար իմպուլսի օպերատորը կորդինատական պատկերացումով կարելի է գրել որպես

 

որտեղ  -ն նաբլա-օպերատորն է,  -ը՝ Պլանկի բերված հաստատունը,  -ն՝ կեղծ միավորը։ Այլ պատկերացումներով իմպուլսի օպերատորը այլ տեսք ունի։ Օրինակ, իմպուլսային պատկերացումով այն ներկայացվում է որպես

 

որտեղ   օպերատորը, գործելով   ալիքային ֆունկցիայի վրա, բերում է նրան, որ վերջինս բազմապատկվում է  -ով։ Համանման ձևով կորդինատի օպերատորի ազդեցությունը   ալիքային ֆունկցիայի վրա կհանգեցներ վերջինիս բազմապատկմանը  -ով։

Էլեկտրամագնիսական դաշտի իմպուլսը

խմբագրել

Մասնիկի լրիվ իմպուլսը էլեկտրամագնիսական դաշտում հավասար է

 

որտեղ  -ը էլեկտրամագնիսական դաշտի վեկտորական պոտենցիալն է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել