Պուգաչով (քաղաք)
Պուգաչով (ռուս.՝ Пугачёв), քաղաք (1835), որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Պուգաչովսկի շրջանում։ Բնակչությունը՝ 41 056 անձ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
ռուս.՝ Пугачёв | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1764 թ. | ||
Մակերես | 79 կմ² | ||
ԲԾՄ | 40 մետր | ||
Բնակչություն | 40 895 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4, UTC+3 և SAMT?[2] | ||
Հեռախոսային կոդ | 84574 | ||
Փոստային դասիչ | 413720 | ||
Պաշտոնական կայք | pugachjov64.ru | ||
| |||
Աշարհագրություն Խմբագրել
Գտնվում է բարձրադիր Քարե բլրակի վրա, Մեծ Իրգիզ գետի աջ ափին, Սարատով քաղաքից գտնվում է 246 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, իսկ Սամարայից՝ 170 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա։ Քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է ռազմական օդանավակայան։
Պատմություն Խմբագրել
Ստեղծվել է 1764 թվականին հնադավանների կողմից, որպես Մեչետնայա արվարձան։ Արվարձանը այդ ժամանակ ուներ մեկ փողոց։ Ըստ 1765 թվականի մարդահամարի այնտեղ ապրում էին 264 հոգի արական սեռի ներկայացուցիչներ։
1772 թվականին Մեչետնայա արվարձանում է հայտնվել փախստական կազակ Եմելյան Պուգաչովը։
XIX դարի սկզբին Իրգիզում բնակչությունն այնքան էր շատացել, որ կայսրի հրամանագրով 1835 թվականի դեկտեմբերի 18-ին ձևավորվել էր անդրվոլգյան մասով այն ժամանակվա Սարատովի մարզի երեք նահանգ՝ Նիկոլաևսկի, Նովոուզենսկի և Ցարևսկի։ Մեչետնայա արվարձանը վերանվանվել է Նիկոլաևսկ։ Նոր նահանգային քաղաքի բացումը տեղի է ունեցել 1836 թվականի մայիսի 9-ին (նոր տոմարով՝ մայիսի 21-ին)։
1917 թվականի նեյեմբերի 27-ին (դեկտեմբերի 10), քաղաքում առաջին անգամ ստեղծվել է խորհրդային կառավարություն, որը տևեց մինչև Չեխոսլովակիայի կորպուսի ապստամբությունը (քաղաքը բռնագրավվել է երկու օրում՝ օգոստոսի 20-ին և 21-ին, որից հետո այն խեղաթյուրվեց Չապաևի զորքերի կողմից)[3]։
1918 թվականի նոյեմբերի 11-ին Նիկոլաևսկ քաղաքը Վ․ Չապաևի նախաձեռնությամբ վերանվանվել է Պուգաչով քաղաք՝ Պուգաչովի բրիգադի պատվին[4]։ 1928 թվականի մայիսի 14-ին Սամարայի շրջանը վերացավ, և Պուգաչով քաղաքը մտավ նորաստեղծ Վերին Վոլգայի կազմի մեջ, որը գոյատևել է մինչև 1928 թվականի հունիսի 11-ը։
Վերին Վոլգայի շրջանը վերածվեց Վերին Վոլգայի մարզի, որը գոյություն ունեցավ մինչև 1934 թվականի հունվարի 10-ը։
Տնտեսություն Խմբագրել
Ամենակարևոր արդյունաբերական ձեռնարկություններն են ալյուրի գործարանը, հացաբուլկեղենի, կաթնամթերքի, ոչ մետաղական շինանյութերի արդյունահանման և վերամշակման գործարան, ջարդող և տեսակավորող գործարան[5]։
Ավելի վաղ Պուգաչովի զինվորական օդանավակայանում տեղակայված է եղել վերապատրաստման ուղղաթիռային գունդ։ 2011 թվականին գունդը կազմացրվել է, անձնակազմը (800 մարդ) հեռացվել է[6]։
Մշակույթ Խմբագրել
Քաղաքում գտնվում է՝
- Վասիլի Չապաևի տուն-թանգարանը[7]
- գավառագիտական թանգարանը (շենքը կառուցվել է 1836 թվականին)[8]
- տաճար, ի պատիվ Քրիստոսի Հարության (1889 թվական)[9]
Տեսարժան վայրեր Խմբագրել
Քաղաքում կան շենքեր, որոնք կառուցվել են XIX դարի վերջում՝ առևտրականների առանձնատուն (այժմ՝ արվեստի դպրոց), զեմստվո (այժմ՝ վարչական շենք), Շմիդտի եղբայրների առևտրի տուն (1912), տղամարդկանց գիմնազիա (այժմ՝ գյուղատնտեսական տեխնիկում)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ :ru:s:Федеральный закон от 22.11.2016 № 395-ФЗ (ռուս.) — 2016.
- ↑ http://www.aif.ru/society/history/45031 От героя до героя. 5 фактов о городе Пугачёве. «Аргументы и Факты». Автор: Андрей Сидорчик, 16:37 09/07/2013
- ↑ От героя до героя. 5 фактов о городе Пугачёве. «Аргументы и Факты». Автор: Андрей Сидорчик
- ↑ Перечень предприятий Пугачёвского муниципального района
- ↑ Сызрань примет остатки Пугачёвского вертолётного полка
- ↑ «Сайт дома-музея В. И. Чапаева»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-19-ին։ Վերցված է 2017-11-16
- ↑ «Краеведческий музей»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-02-ին։ Վերցված է 2017-11-16
- ↑ «Храм в честь Воскресения Христова»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-19-ին։ Վերցված է 2017-11-16
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Николаевск, уездный город Самарской губернии»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Городской портал Пугачёва