Պուանսեի ամրոց (ֆր.՝ Château de Pouancé), Անժուում երկրորդ խոշորագույն միջնադարյան ամրոցը (առաջինն Անժերյան դղյակն է)։ Տեղակայված է Վերզե գետի հովտում, Պուանսե քաղաքից վեր, Շատոբրիանից 16 կիլոմետր հեռավորության վրա՝ այսպես կոչված «Քառանկյուն»ում, որը ձևավորվել է Ռեն, Լավալ, Անժեր և Նանտ քաղաքներով։ Ավերակները ընդգրկված են Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում։

Ամրոց
Պուանսեի ամրոց
Château médiéval de Pouancé
ԵրկիրՖրանսիա
Քարտեզ
Քարտեզ

Առաջին ամրոցները կառուցվել են 11-րդ դարում՝ Անժուի կոմսերի կողմից։ Մի քանի մեծ աշտարակներ, ինչպես նաև պաշտպանական առանցքային կետեր, Պուանսեին տալիս են վիթխարի տեսք։ Ամրոցի տարածքը զբաղեցնում է ավելի քան երեք հեկտար։ Հիմնականում բնակավայրեր են և օժանդակ շինություններ, որոնք կառուցվել են 13-14-րդ դարերում։ Ամրոցը բազմիցս ենթարկվել է պաշարման։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում, 1379 թվականին, հարձակման է ենթարկվել է Ժան 5-րդ-ի բանակի կողմից։

Ամրոցն անմարդաբնակ է դեռ 18-րդ դարից։ Ֆրանսիական հեղափոխության տարիներին այն զգալիորեն ավերվեց։ 20-րդ դարի կեսերին գործնականում ջնջվեց երկրի երեսից։ 1960-ական թվականներին սկսվեց ամրոցի վերականգնումը, որը տևեց քառասուն տարի։


Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուանսեի ամրոց» հոդվածին։