Բացել գլխավոր ցանկը

Պորտ Քրոս ազգային պարկ (ֆր.՝ Parc national de Port-Cros), ազգային պարկ Ֆրանսիայում։ Ձևավորվել է Միջերկրական ծովի Պորտ Քրոս կղզու վրա, Տուլոն քաղաքից դեպի արևելք։ Ազգային պարկը ներառում է նաև շրջակայքի որոշ բնական տարածքներ։

Picto infobox plant.png
Պորտ Քրոս
Parc national de Port-Cros
Port-cros-nature 1.jpg
ՏեսակՖրանսիայի ազգային պարկ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հիմնվել էդեկտեմբերի 14, 1963
Մակերես2,475 կմ²
Կոորդինատներ: 43°0′15.000000101189″ հս․ լ. 6°23′43.000000100079″ ավ. ե. / 43.00416666669477195° հս․. լ. 6.39527777780557738° ավ. ե. / 43.00416666669477195; 6.39527777780557738
Պորտ Քրոսը գտնվում է Ֆրանսիաում
Պորտ Քրոս
Պորտ Քրոսը գտնվում է Երկիրում
Պորտ Քրոս

Այն հիմնադրվել է 1963 թվականին, երբ Պորտ Քրոս կղզին հանձնվեց պետությանը։ Պետությունը միակ սեփականատերն է, և կղզին բնական պաշտպանված տարածք է։

Պարկը Եվրոպայի առաջին ազգային պարկն է, որը միավորում է ցամաքային ու ծովային պաշտպանական գոտիները։ Պաշտպանված տարածքը ցամաքում կազմում է մոտավորապես 700 հեկտար, իսկ ծովում՝ 1288 հեկտար, ափից 600 մ հեռավորության վրա։ Պորտ Քրոս հիմնական կղզու տարածքի մեծ մասը, ինչպես նաև Բագադ, Գաբինի և Ռասկա փոքր կղզիները գտնվում են պետության պահպանության ներքո։ Ավելին, 1000 հեկտար ցամաքը, որը տեղակայված էր Պորկերոլ կղզու վրա, 1971 թվականից գտնվում էր Ազգային պարկի վարչակազմի հսկողության ներքո։

Կան ստույգ վարքագծային կանոններ սակավաթիվ բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։ Ծովում լողալ թույլատրվում է միայն երեք լողափերում։ Ծխելու կամ շներին ընդունելու համար անգամ սահմանված է տուգանք։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել