Գրեմի բերդ (վրաց.՝ გრემი), 16-րդ դարի ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Վրաստանի Կախեթի մարզում: Ժամանակին ծաղկուն Գրեմի քաղաքից պահպանվել են միայն բերդն ու Հրեշտակապետների եկեղեցին: Ճարտարապետական համալիրը տեղակայված է համանուն գյուղից արևելք՝ Ղվարել քաղաքի մոտ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 175 կմ դեպի արևելք:

Գրեմի բերդ
Գրեմի բերդ

Գրեմի քաղաքը եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը 16-17-րդ դարերում: Քաղաքում ապրել են մեծ թվով հայեր:

17-րդ դարի երեսնական թվականներին որպես դեսպան քաղաք է եկել Ֆեոդոր Վոլկոնսկին, ով հիշատակել է, որ քաղաքում կա հայկական եկեղեցի, հայկական պալատ քարե պարսպով, որտեղ կա ևս մեկ հայկական եկեղեցի: Այդ եկեղեցուց բացի, քաղաքում եղել են մինչև 10 հայկական եկեղեցիներ: Կախեթի Լևան թագավորի կողմից հիմնադրված մայրաքաղաքը եղել է թագավորական նստավայր ու առևտրական քաղաք Մետաքսի ճանապարհի վրա մինչ 1615 թվականը, երբ քաղաքը հողին հավասարեցրին շահ Աբաս I-ի զորքերը:

Այդ ժամանակվանից ի վեր քաղաքն այլևս երբեք չվերականգնեց իր նախկին փառքը և 17-րդ դարի կեսերին Կախեթի արքաներն իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին Թելավ: (շարունակել...)