Սոլոն կամ Սողոն (հունարեն՝ Σόλων), մոտ 638 մ.թ.ա. –558 մ.թ.ա., Հին Հունաստանի Աթենք քաղաքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ։ Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը։

Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին՝ սերվելով ազնվական, սակայն աղքատ ընտանիքից: Արդեն երիտասարդ տարիքում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Արիստոտելը և Պլուտարքոսը հաղորդում են, որ Սոլոնն ըստ իր բարեկեցության պատկանում էր բնակչության միջին դասին։

Մ.թ.ա. 594 թ. Սոլոնն ընտրվում է Աթենքի արքոնտ: Պաշտոնը ստանձնելիս՝ նա հրաժարվում է արքոնտների ավանդական երդումից, որով ստանձնում էին պահպանել տիրող օրենքները։ (մանրամասն...)