Պորտալ:Հին Արևելք/Ընտրված հոդված
Բաբելոնի աշտարակ, բաբելոնյան աշտարակ (եբրայերեն՝ מִגְדַּל בָּבֶל` Migddal Bāḇēl), Հին կտակարանի, Հրեական Աստվածաշնչի (Թանախ) Ծննդոց գրքում գրված պատմություն է, լեգենդ, որը փորձում է բացատրել տարբեր լեզուների ծագումը։ Այս պատմության համաձայն՝ Մեծ Ջրհեղեղից հետո մարդկային սերունդները խոսում էին մի ընդհանուր լեզվով։ Գաղթելով արևելքից՝ նրանք գալիս են Սենաար (եբրայերեն՝ שנער) կոչվող երկիրը։
Որոշ ժամանակակից դպրոցներ համարում են, որ Բաբելոնյան աշտարակի պատմությունը վերցվել է Միջագետքի Մարդուկ աստծո պատվին Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի (մ. թ. ա. 610) կողմից կառուցված զիկկուրատից՝ Էտեմենանկիից: Բաբելոնի Մեծ Զիկկուրատն ուներ 91 մետր բարձրություն։ Ալեքսանդր Մեծը հրամայել է այն ավերել մոտ մ. թ. ա. 331 թվականին: Այս լեգենդին շատ նման պատմություն կա նաև շումերական «Էնմերկարը և Արատտայի թագավորը» ավանդազրույցում։
Դրա պատմությունը գրված է Ծննդոց 11:1-9 գլխում։ Երկրի վրա մարդիկ նույն լեզվով էին խոսում։ Արևելքից գաղթելով` մարդիկ բնակություն են հաստատում Սենաար կոչվող տեղանքում։ Մարդիկ որոշում են քարեր հավաքել և կառուցել քաղաք` մի աշտարակով, որը կհասնի երկնքին, սրանով ցույց տալով իրենց փառքը։ Աստված իջնում է երկիր` քաղաքը և աշտարակը տեսնելու և նկատում, որ եթե մարդիկ մեկ լեզվով չխոսեին, նրանք չէին կարող հասնել իրենց ուզածին։ Աստված վերադառնում է և խառնում մարդկանց լեզուները` դարձնելով նրանց անհասկանալի միմյանց համար, տարածում նրանց ամբողջ աշխարհով՝ սրանով դադարացնելով աշտարակի կառուցումը։ Սրա պատճառով քաղաքն անվանվում է Բաբելոն: (մանրամասն...)