Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը
Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը

Շուշի — բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։ Ներկայումս Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։

Շուշին գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ, A 317 մայրուղու վրա, որը Ստեփանակերտը կապում է Գորիս քաղաքի հետ։ Քաղաքը հիմնված է շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակություն։ (մանրամասն...)