Ծովը
Ծովը

Կանարյան կղզիները (Կանարներ) — (իսպաներեն՝ Islas Canarias, բառացի՝ շների կղզիներ, լատիներեն՝ canis – շուն. ըստ հին հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի, այդ կղզիներից մեկում բնակվում էին մեծ շներ). 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են Իսպանիային, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։ Տարածքը՝ 7 447 կմ2, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ Լաս-Պալմաս քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Գրան-Կանարիա (1.532 կմ2), Տեներիֆե (2.057 կմ2), Ֆուերտևենտուրա (1.730 կմ2), Գոմերա (378 կմ2), Պալմա (708 կմ2), Հիեռո (277 կմ2), Լանսարոտե (795 կմ2)։ Կան մի շարք քնած և գործող հրաբուխներ, որոնցից ամենաբարձրը Տեներիֆե կղզում գտնվող Տեյդե հրաբուխն է (3718 մ)։ Գերակշռում են մշտադալար անտառներն ու թփուտները։ Գյուղատնտեսությունը արևադարձային է։ Զարգացած է ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։ Խոշոր նավահանգիստներն ու հանգստավայրերն են Լաս-Պալմասն ու Սանտա-Կրուզ-դե Տեներիֆեն։ (մանրամասն...)