Ավստրիա, պաշտոնապես՝ Ավստրիական Հանրապետություն, պետություն Կենտրոնական Եվրոպայում: Սահմանակից է հյուսիսիում Գերմանիային ու Չեխիայի, արևելքում՝ Հունգարիային, հարավում՝ Սլովենիային և Իտալիային, արևմուտքում՝ Շվեյցարիային և Լիխտենշտեյնին։ Տարածքը կազմում է 83,8 հազար քառակուսի կիլոմետր, բնանչությունը՝ 8,224,038 մարդ։ Մայրաքաղաքը՝ Վիեննա։ վարչականորեն բաժանվում Է 9 նահանգների (հողերի)։ Ավստրիան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի հարուստ երկրներից մեկն է։ Ազգաբնակչության կենսամակարդակի ցուցանիշով 2014 թվականի տվյալներով 21-րդն է։ 1955 թվականից Ավստրիան ՄԱԿ-ի անդամ է, իսկ 1995 թվականից անդամակցում է նաև Եվրամիությանը։ Բնությունը Ավստրիայի տարածքի 3/4 կազմված է Արևելյան Ալպերի ծալքակոշտավոր և ծալքավոր երիտասարդ լեռնաշղթաներից, որոնք արևմուտքում հասնում են 3300-3500 մ և ավելի, արևելքում՝ 2400 մ բարձրության։ Հարավում և հյուսիսում լեռներն ավելի ցածր են, աչքի են ընկնում մեծ թեքությամբ և խիստ կտրտվածությամբ։ Արևելյան Ալպերին բնորոշ են երկայնակի ընդարձակ հովիտները (Ինն, Զալցախ, Էնս և այլ գետերի), իսկ արևելքի նախալեռներին՝ գոգավորությունները (Գրացի, Կլսւգենֆուրտի են)։ Արևելքում է Շտիրիաբուրգենլանդյան շարունակություն