Պորտալ:Ալեքսանդր Մակեդոնացի/Ընտրյալ հոդված

Բուկեփալոս, Ալեքսանդր Մակեդոնացու սիրելի ձիու անունը։ Ավանդության համաձայն 10-ամյա Ալեքսանդր Մակեդոնացին միակն էր, ով կարողացավ հնազանդեցնել անհանգիստ ձիուն։ Ձիուն Մակեդոնիայի արքա Փիլիպոս Բ-ին էր առաջարկել թեսալացի վաճառական Փիլոնիկոսը պահանջելով դրա դիմաց 13 տաղանդ (մոտ 340 կգ արծաթ), ինչն այդ ժամանակի համար ահռելի գումար էր։ Արքան հրաժարվեց գնել ձիուն, քանի որ իր ենթականերից ոչ մեկը չկարողացավ հնազանդեցնել նրան, սակայն Ալեքսանդրը խոստացավ վճարել ձիու գինը, եթե չկարողանա հնազանդեցնել։ Ձիու հնազանդեցման մասին Պլուտարքոսն այսպես է գրում.

...«Ալեքսանդրն իսկույն ձիու մոտ վազեց, բռնեց սանձը և մռութը դարձրեց դեպի արևը. ըստ երևույթին, նա նկատել էր, որ ձին վախենում է` իր առաջ տեսնելով տատանվող ստվերը: Ալեքսանդրը որոշ ժամանակ ձիու հետ կողք կողքի վազեց` շոյելով նրան: Համոզվելով, որ Բուկեփալոսը հանդարտվել է և շնչում է լիաթոք, Ալեքսանդրը վրայից նետեց թիկնոցը ու թեթև թռիչքով ցատկեց ձիու մեջքին: Սկզբում մի փոքր ձիգ տալով երասանակը, նա զսպում էր Բուկեփալոսին` չխփելով ձիուն և սանձը չթափահարելով: