Պորչինսկու իշամեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Իսկական մեղուներ
Տեսակ Պորչինսկու իշամեղու
Լատիներեն անվանում
Bombus portshinskii


Պորչինսկու իշամեղու (լատին․՝ Bombus portshinskii), իսկական մեղուների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Առաջնամեջքը և վահանիկը ծածկված են դեղին մազիկներով, միջնամեջքը սև տրամակապով է, փորիկի 2-րդ տերգիտը` սև մազիկներով, 4-5-րդը` սպիտակ կամ դեղնամոխրագույն։ Կրծքի կողքերը ծածկված են բաց դեղին մազիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Համարվում է Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ տեսակ։ Հայտնի է Կովկասից, հյուսիսային Թուրքիայից, հյուսիսարևմտյան Իրանից և Հայաստանից։ Տարածված է կենտրոնական Հայաստանում՝ Գեղարքունիքի (Սևան քաղաքի մոտակայք), Կոտայքի (գյուղ Արտավազ, Կոտայք, Աղվերանի կիրճ` Արզական գյուղի մոտ) և Արագածոտնի (քաղաք Ապարան) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ենթալպյան և ալպյան գոտիներում, լեռնատափաստանային լանդշաֆտներում, լեռնային անտառներում, մարգագետիններում և բացատներում[1]։

Հասարակական և բազմակեր միջատներ են, կենսական ցիկլով՝ նման հայկական իշամեղու տեսակին։ Թռիչքը դիտվում է հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Բները պատրաստում են հողում։

Պահպանություն խմբագրել

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հանդիպում է հազվադեպ։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից է լայն ազդեցությամբ միջատասպաններով անտառային տարածքների մշակումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.