Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոչ (այլ կիրառումներ)

Պոչ, Գիսաստղի պոչ, փոշուց և գազից կազմված ձգված շլեյֆ, որը առաջանում է գիսաստղի Արեգակին մոտենալիս արեգակնային քամու նրանով ցրման հետևանքով։ Սովորաբար գիսաստղի պոչն ուղղված է Արեգակի հակառակ ուղղությամբ։

Երկու տիպի գիսաստղերի պոչերի ձևավորման սխեմա
Հոլմսի գիսաստղը (17P/Holmes) 2007 թվականին, աջից երևում է իոնային պոչը

Գիսաստղի Արեգակին մոտենալիս նրա միջուկից սկսում են արտանետվել ցածր գոլորշիացման ջերմաստիճանով ցնդող միացությունների մասնիկները, այնպիսիք, ինչպիսին են՝ ջուրը, ածխածնի մոնօքսիդը, ածխածնի երկօքսիդը, մեթանը, ազոտը և, հնարավոր է նաև այլ սառած գազերը[1]։ Այս երևույթը բերում է վարսի առաջացմանը, որը կարող է հասնել 100 000 կմ երկարության[2]։ Այս կեղտոտ սառույցների գոլորշացումը արտանետում է նաև փոշու մասնիկներ, որոնք գազի միջոցով հեռացվում են միջուկից։ Վարսի մեջ գտնվող գազերի մոլեկուլները կլանում են Արեգակի լույսը և վերաարձակում են այն տարբեր ալիքի երկարություններով (այս երևույթը անվանում են ֆլուորեսցենսիա), իսկ փոշու մասնիկները ցրում են Արեգակի լույսը տարբեր ուղղություններով, առանց ալիքի երկարության փոփոխության։ Այս երկու երևույթները բերում են նրան, որ վարսը դառնում է տեսանելի դիտողի համար[3]։

Արեգակնային ճառագայթման ազդեցությունը վարսի վրա հանգեցնում է գիսաստղի պոչի առաջացմանը։ Սակայն այստեղ ևս, փոշին և գազը տարբեր ձևերով են իրենց դրսևորում։ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը իոնիզացնում է գազի մոլեկուլների մի մասը[3], և արեգակնային քամու ճնշումը, որը իրենից ներկայացնում է Արեգակի կողմից արձակվող լիցքավորված մասնիկների հոսք, հրում է իոնները, ձգելով վարսը վերածելով այն երկար պոչի, որը կարող է ունենալ ավելին քան 100 միլիոն կիլոմետր երկարություն[1][4]։ Արեգակնային քամու փոփոխությունները կարող են հանգեցնել գիսաստղի պոչի ձևի արագ փոփոխությունների, կամ նույնիսկ ամբողջական կամ մասնակի կտրմանը։ Իոնները արագանում են արեգակնային քամու միջոցով մինչև տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետր վայրկյանում, շատ անգամ ավելի մեծ, քան գիսաստղի իր ուղեծրով շարժման արագությունն է։ Այդ պատճառով, նրանց շարժումը համարյա ճշգրիտ ուղղված է Արեգակից հակառակ ուղղությամբ։ Իոնային պոչերը արձակում են ֆլուորեսցենսիայով պայմանավորված երկնագույն լույս։ Գիսաստղային փոշու վրա արեգակնային քամին համարյա չի ազդում, նրան վարսից դուրս է մղում արեգակնային քամու ճնշումը։ Փոշին արագացվում է լույսի միջոցով անհամեմատ ավելի դանդաղ քան իոնները, այդ պատճառով նրա շարժումը պայմանավորվում է շարժման սկզբնական ուղեծրային արագությամբ և լույսի ճնշման տակ արագացումով։ Փոշին հետ է ընկնում իոնային պոչից և կազմում է ուղեշրի երկայնքով տեղաբաշխված պոչեր։ Փոշու պոչերը արձակում են ցրված կարմրավուն լույս։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Brandt J. C. «McGraw-Hill AccessScience: Halley's Comet» (PDF). McGraw-Hill. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 12 Июля 2010-ին.
  2. «What Have We Learned About Halley's Comet?». Astronomical Society of the Pacific (No. 6—Fall 1986). 1986. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
  3. 3,0 3,1 Delehanty M. «Comets, awesome celestial objects». Astronomy Today. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
  4. Crovisier J., Encrenaz T. (2000). Comet Science (pdf). Cambridge University Press. ISBN 9780521645911.

Արտաքին հղումներ խմբագրել