Հմայակ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Արտաշեսի Պողոսյան (օգոստոսի 29, 1909[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 26, 1992, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1967)։
Հմայակ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1909[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1992 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1937)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1938 թվականից աշխատում է Երևանի նախագծային կազմակերպություններում, 1957 թվականից՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտում արդ․ շենքերի ճարտ-յան բնագավառում։ Հմայակ Պողոսյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր մասնաշենքը (1956 թվականից), հացի N․ 2 (1947 թվականից) և N. 5 (1954 թվականից) գործարանների համալիրները, Զերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի վարչական մասնաշենքը (1955 թվականից, ճարտարապետ Վ․ Աճեմյանի հետ), հաստոցանորմալ գործարանը (1967 թվականից, ճարտարապետ Բ․ Հարությունյանի հետ), Կիրովականում՝ քիմիական մանրաթելի գործարանը (2-րդ հերթ, 1971 թվականից, ճարտ․ Բ․ Հարությունյանի հետ), էջմիածնում՝ գինու գործարանի գլխավոր մասնաշենքը (1954 թվականից), Կիրովի անվան սովետական տնտեսությունում (Վեդու շրջան) գինու գործարանի համալիրը (1952 թվականից) և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 370)։ |