Էդուարդ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
էդուարդ Պողոսյան (մայիսի 15, 1900, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1977, ԱՄՆ), հայ թատերական գործիչ, դերասան, Պողոսյան թատերախումբի հիմնադիր։
Էդուարդ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1900 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1977 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Կենսագրություն
խմբագրելէդուարդ Պողոսյան ծնվել է Կ. Պոլսում, 1900 թվականի մայիսի 15-ին, Պեզճյան վարժարանի ուսուցիչ Նազարեթ էֆենդիի ընտանիքում։ Կրթություն է ստացել է Կեդրոնական վարժարանում։ Սովորելու տարիներից գայթակղվել է թատրոնով, լուռ դերերով մասնակցել է հայերեն ներկայացումների։ 1917 թվականից տարբեր խմբերում կատարել է կատակերգակ փոքր դերեր[1]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո մի խումը ընկերներով Գում Գափու թաղամասում ստեղծել են «Արևելյան թատերախումբը», որի կազմում խաղում էին Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Հովհաննես Զարիֆյանը։
1923 թվականի սկզբին մեկնել է ԱՄՆ։ Մարտ ամսից հանդես է եկել տարբեր քաղաքների թատրոններում։ Նույն թվականի մարտի 30-ին Բոստոնում բեմադրվել է «Քիթ Կարապետ կամ ամերիկահայ փեսացուն» ներկայացումը[2]։ Պողոսյանը երբեմն իր ներկայացումները ցուցադրել է տարբեր վերնագրերով։
1923 թվականի ապրիլ և մայիս ամիսները եղել են Պողոսյանի ամենավառ գործունեության ամիսները[3]։ Նա իր ընկերների հետ շրջագայել է և «Քիթ Կարապետը» ներկայացրել հայերին, միաժամանակ ծանոթացել միջավայրին ու մարդկանց։ Պողոսյանը իր ներկայացումները շարունակել է հեռավոր ու խուլ վայրերում, որտեղ չեն եղել հայերեն թերթեր։
Պողոսյանը թատերախմբի կազմում երգել է և ասմունքել։ Նրա երգերի մեջ գլուխգործոց է համարվել «Ութօրեքի» երգը, որը նա ժողովրդի ձայնակցությամբ կատարել է անընդհատ։ Նրա երգացանկում եղել են նաև այնպիսի երգեր, որոնք կատարվել են հակառակ իմաստով և ծիծաղ առաջացրել ունկնդիրների մեջ։
Պողոսյանի երգերն ու պարեղանակները 1950-ական թվականներից ձայնագրվել են ձայնապնակների վրա ու լայնորեն տարածվել ոչ միայն ամերիկահայ գաղութում, այլև սփյուռքով մեկ։ 1967 թվականին հրապարակվել է նրա կատարումները պարունակող մի մեծ ձայնապնակ, որտեղ ձայնագրվել են «Զահել եմ, ջահել եմ», «Բոքերջի Հայկո», «Ախ, սա կնիկս», «Խարբերդի քյոֆթան», «Հայդե քալն, քալե» և այլ երգեր։
«Հայդե քալն, քալե» երգը Թուրքիայում և Մերձավոր Արևելքի թուրքախոս ժողովուրդների մեջ տարածված հայտնի «Յուրի յավրում» պարերգն է՝ թարգմանված հայերենի։ Թուրքերեն այդ երգը սիրված է եղել հայերի մոտ, որն էլ սփյուռքում թարգմանել են հայերեն։
Ամերիկայում էդուարդ Պողոսյանի կողմից հունարենի է թարգմանվել և բեմադրվել Ուզեիր Հաջիբեկովի «Արչին մալ ալան» օպերետը։ Այդտեղ նա խաղացել է Ասկյարի դերը։
1924 թվականին Պողոսյանը մեծացրել է խմբի կազմը, ընդգրկել դրամատիկ դերեր կատարող նոր ուժեր, բեմադրել դրամաներ և կատակերգություններ։ Որոշ ժամանակով խմբի անունը փոխել է «Նյու Յորքի մելոդրամատիկ թատերախումբ» անվամբ։
1957 թվականի հոկտեմբերի 15-ին Նյու Յորքի թատերասերները տոնել են դերասանի գործունեության 50-ամյա հոբելյանը։
էդուարդ Պողոսյանը մահացել է 1977 թվականի հունվարին, ԱՄՆ-ում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Քուլիս», Կ. Պոլիս, հուլիսի 15, 1970
- ↑ «ՀԱՅՐԵՆԻՔ,1923, մարտի 29» (PDF).
- ↑ Ջահակիր 386-397 (1971) էջ 66
- ↑ Եդուարդ Պօղոսեան