Սուրեն Պողոսյան (երգիչ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Պողոսյան (այլ կիրառումներ)
Սուրեն Պողոսյան (1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 2009, Մոսկվա, Ռուսաստան)՝ հայազգի երգիչ։
Սուրեն Պողոսյան | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Սուրիկ Պողոսյան |
Ծնվել է | 1943 (ամսաթիվը անհայտ) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2009 մայիսի 10 Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | Վոկալ Ակորդեոն |
Գործունեություն | 1962 - 2009 |
Կապված | «Սայաթ Նովա» աշուղական երգի-պարի անսամբլ Վրաստանի պետական ֆիլհարմոնիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում։ Ընտանիքում ամենակրտսերն էր, ունեցել է երկու եղբայր և քույր։ Մայրը՝ Մարիա Հարությունյանը, ևս ունեցել է ձայնային տվյալներ, աշխատել է Պավլիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնում՝ որպես մեներգիչ։ Թբիլիսիում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Երևան՝ շարունակելու ուսումը Երևանի Էլեկրո-մեխանիկական տեխնիկումում։ Սակայն չի հաջողվում ավարտին հասցնել ուսումը՝ այն կիսատ թողնելով վերադառնում է ծննդավայր։ Հետագայում «Սովետական Վրաստան» թերթին տված հարցազրույցում պատմում է, որ հարկադրված էր վերադառնալ, քանի որ իր մեծ ընտանիքը ֆինանսական տեսակետից օգնության կարիք ուներ և ինքը պետք է հոգար այդ կարիքը։
1962 թվականից աշխատում է տարբեր նվագախմբերում՝ որպես ակորդեոնահար, իսկ 1965 թվականից որպես մեներգիչ անդամակցում է «Սայաթ Նովա» աշուղական երգի-պարի անսամբլին, որը ղեկավարում էր Մուկուչ Ղազարյանը։ 1986 թվականից հանդիսանում էր Վրաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգիչ։
Արցախյան շարժման տարիներին Սուրեն Պողոսյանը ընտանիքով գալիս է Հայաստան, բնակություն հաստատում Երևանում։ Սակայն մի քանի տարի անց կրկին վերադառնում է Մոսկվա ու այնտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երկար հիվանդությունից հետո՝ 2009 թվականի մայիսի 10-ին մահանում է Մոսկվայում։
Ընտանիք
խմբագրելՈւներ երկու որդի՝ Մարտինը և Վալերին և դուստր՝ Մարինան։ Կինը՝ Աննան, ու որդիներից Մարտինը շարունակում են Սուրիկ Պողոսյանի գործը, իսկ դուստր Մարինան դաշնակահար է։