Պողոսի գյուղ

(Վերահղված է Պողոսիից)

Պողոսի գյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր գավառակի հյուսիս-արևելյան սահմանում։

Գյուղ
Պողոսի գյուղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՊողոսի, Փողոսի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի անվանումը կապված է հայերեն Պողոս անձանվան հետ։

Պատմություն խմբագրել

Ժամանակին եղել է հայաշատ շեն գյուղ։ Ունեցել է մոտ 100 բարեկարգ տուն, որոնց մեծամասնությունը՝ երկհարկանի։ Գյուղը մի քանի անգամ ավերվել և վերաշինվել է XVIII-XIX դարերում։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 5 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բլրի լանջին կար հայկական ամրաշեն եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարասկիզբ։ Եկեղեցու մոտ գտնվում էր հայկական հին գերեզմանոցը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 355

Աղբյուրներ խմբագրել