Պոկրովսկու տուն (Տագանրոգ)

Ֆ. Պ. Պոկրովսկու տուն (ռուս.՝ Дом Ф. П. Покровского), XIX դարի երկրորդ կեսի առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում։ Գտնվում է Կոմսոմոլսկի նրբանցք, 43 հասցեում։ Շրջգործկոմի 1976 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Պոկրովսկու տունն ընդգրկվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների ցանկում[1]։

Պոկրովսկու տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ
Հիմնադրված է1870
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Ճակատի աջ կողմը

1865 թվականին Կիևից Տագանրոգ է տեղափոխվում հոգևոր ակադեմիայի ուսուցիչ Ֆ. Պ. Պոկրովսկին։ Ժամանելուն պես նա նշանակվում է կրոնագիտության ուսուցիչ արական վարժարանում, ինչպես նաև դառնում է Վերափոխման տաճարի ավագ երեց։ Շուտով Պոկրովսկին ձեռք է բերում մեծ ժողովրդականություն քաղաքում, հատկապես աշակերտների և նրանց ծնողների շրջանում։ Պոկրովսկին բաժանորդագրվում էր ձախ ուղղվածության ամսագրեր ու գրքեր։ Տանը, որտեղ նա բնակություն էր հաստատել 1870-ական թվականներին, ապաստան էին գտնում հեղափոխական շարժմանը մասնակցած աշակերտները։ Պոկրովսկու որդին հարում էր 1880-ական թվականների հեղափոխական խմբակներին։

Այն վարժարանում, որտեղ դասավանդում էր Ֆ. Պ. Պոկրովսկին, սովորել է Անտոն Չեխովը։ Սկսած միջին դասարաններից, կրոնագիտության դասերը Պոկրովսկին առավելապես նվիրում էր գրականության, ռուսական պատմության և ժամանակակից իրադարձությունների մասին աշակերտների հետ ընդհանուր զրույցներին։ Ստեղծագործական հայտնի Անտոշա Չեխոնտե կեղծանունը դպրոցում որպես զվարճալի մականուն Չեխովին տվել է հենց Պոկրովսկին։

Անտոն Չեխովը վայելում էր Պոկրովսկու մեծ համակրանքը, որը հաճախ նրան հրավիրում էր իր մոտ և տրամադրում գրականություն, որն այն ժամանակ համարվում էր վնասակար պատանիների համար։ Պոկրովսկին հաճախ էր հյուրընկալվում Չեխովի հորը` Պավել Եգորովիչին, թեև չէր սիրում նրան կրոնական մոլեռանդության համար։ Դառնալով հայտնի գրող` Չեխովը չի ընդհատել Պոկրովսկու հետ մտերմությունը, նամակագրություն է վարել նրա հետ, նրան է ուղարկել իր ստեղծագործությունները և Տագանրոգում եղած ժամանակ հյուրընկալվել է նրան[2]։

Նկարագրություն

խմբագրել

Ֆ. Պ. Պոկրովսկու մեկհարկանի աղյուսե սվաղած տունը իր նկարագրի մեջ կրում է հին ռուսական ճարտարապետության պատմականության հատկանիշներ։ Ձախ կողմում գտնվող գլխավոր մուտքը զարդարված է զանգվածեղ տակառաձև սյուներով առմուտքով, ինչը բնորոշ է տաճարների և հինավուրց վերնատների կերպարներին։ Հին ռուսական ճարտարապետության ոգին զգացվում է և սոխաձև ատտիկոսում։ Պատուհանները վերևից զարդարում են երկրաչափական նախշերով խորշերը։ Պատուհանների տակ գտնվում են հարթ ուղղանկյունաձև խորշեր։ Երեսկալների փոխարեն պատուհանի բացվածքները լրացված են սյունակներով։ Ցոկոլում կան կողպեքաքարերով խորշեր[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  2. «Дом Ф. П. Покровского. Комсомольский бульвар, 43» (ռուսերեն). А. П. Чехов. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  3. «Эклектика» (ռուսերեն). Rostov Region. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.