Պոլ Կուլակ

ֆրանսիացի կոմպոզիտոր

Պոլ Կուլակ (ֆր.՝ Paul Koulak, իրական ազգանունը՝ Կուլակսեզյան, մարտի 27, 1943(1943-03-27), Սեն-Շամոն[1] - հունիսի 26, 2021(2021-06-26)[1], Իսի լե Մուլինո[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր հայկական ծագումով։ Հայտնի է որպես հեռուստատեսային ծրագրերի և մի շարք մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ։ Աշխարհահռչակ Ֆորտ Բոյար հեռուստախաղի երաժշտության հեղինակն է։

Պոլ Կուլակ
Բնօրինակ անունֆր.՝ Paul Koulak
Ի ծնե անունֆր.՝ Paul Koulaksezian[1]
Նաև հայտնի է որպեսPaul Koulak
Ծնվել էմարտի 27, 1943(1943-03-27)
Սեն-Շամոն[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունիսի 26, 2021(2021-06-26)[1] (78 տարեկան)
Իսի լե Մուլինո[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Փարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքpaulkoulak.com/home.html

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Սեն-Շամոն (Լուարա դեպարտամենտ) քաղաքում, հայկական ընտանիքում։ Հայտնի ֆրանսիացի դերասան Պիեր Կուլակի (Pierre Koulak) եղբայրն է։ Ավարտել է Փարիզի Երաժշտության նորմալ դպրոցը և Փարիզի կոնսերվատորիան։ Յամահա երաժշտական փառատոնի (Yamaha Music Festival) (Տոկիո) և Ռաուլ Բրետոնի մրցանակի (Prix Raoul-Breton) (1972) դափնեկիր է։ 1973 թվականին Պոլ Կուլակի երաժշտությամբ «Առանց քեզ» (ֆր.՝ Sans toi) երգը Մարտին Կլեմանսոյի (Martine Clémenceau) կատարմամբ հնչել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում[2]։ Ներկայումս ղեկավարում է Վանվեում (Փարիզի արվարձան) տեղակայված ձայնագրման ստուդիան։

Ընտրյալ ֆիլմերի ցանկը խմբագրել

  1. 1985 - Կլեմենտինա / Clémentine (մուլտֆիլմ)
  2. 1986 թ. - Գանձերի կղզին / L ' Île aux Trésor (մուլտֆիլմ)
  3. 1988 - Օպերացիա «Մոցարտ» / Opération Mozart (սերիալ)
  4. 1990-2013 - Ֆորտ Բոյար / Fort Boyard (հեռուստատեսային շոու)
  5. 1992 - Կսապտանայի գաղտնիքներ / La Piste de Xapatan (հեռուստատեսային շոու)

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել