Պոլ Լոզանո

իսպանացի ֆուտբոլիստ

Պոլ Լոզանո Վիսուետե (իսպ.՝ Pol Lozano Vizuete, հոկտեմբերի 6, 1999, Սան Կիրզե դել Վալյես, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Էսպանյոլի» և Իսպանիա Մ21 հավաքականի կազմում։

Պոլ Լոզանո
իսպ.՝ Pol Lozano Vizuete
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պոլ Լոզանո Վիսուետե
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1999(1999-10-06)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Սան Կիրզե դել Վալյես, Իսպանիա
Հասակ 177 սմ
Քաշ 62 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 26
Պատանեկան կարիերա
2006-2017 Իսպանիա Էսպանյոլ B
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017-2020 Իսպանիա Էսպանյոլ B 72 (2)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 5 (0)
Ազգային հավաքական
2017-2018 Իսպանիա Իսպանիա Մ19 5 (0)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 20, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Լոզանոն միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2006 թվականին։ Թիմի երիտասարդական կազմում նա իր նորամուտը նշել է 2017 թվականի մայիսի 14-ին Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում կայացած «Սաբադել ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-3 հաշվով՝ կատալոնական թիմի պարտությամբ։

«Էսպանյոլ B»-ի կազմում Պոլը իր առաջին գոլը խփել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին «Տեռասա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով[2]։ 2018 թվականի հուլիսի 4-ին իսպանացի ֆուտբոլիստը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2023 թվականը[3]։

«Էսպանյոլի» հիմնական կազմում Պոլ Լոզանոն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[4]։ Իսկ Լա Լիգայի շրջանակներում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-2 հաշվով՝ մադրիդյան թիմի հաղթանակով։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականին Իսպանիա Մ17 հավաքականի կազմում Պոլ Լոզանոն մասնակցել է Ադրբեջանում կայացած Եվրոպայի մանկապատանեկան առաջնությանը։ Նա մասնակցել է Նիդերլանդների[5], Սերբիայի[6], Իտալիայի[7], Անգլիայի[8], Գերմանիայի[9] և Պորտուգալիայի[10] հավաքականների դեմ հանդիպումներին։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն - 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Fin a la racha» [End of the run] (իսպաներեն). Diario La Grada. 2017 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Pol Lozano renews until 2023». RCD Espanyol. 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Wu Lei, el debutante Campuzano y la cantera arrasan a la morriña» [Wu Lei, the debutant Campuzano and the cantera wash away the homesickness] (իսպաներեն). Diario AS. 2019 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 6.
  6. «Сербия (до 17) VS. Испания (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 9.
  7. «Испания (до 17) VS. Италия (до 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 12.
  8. «Испания (до 17) VS. Англия (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 15.
  9. «Германия (до 17) VS. Испания (до 17) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 18.
  10. «Португалия (до 17) VS. Испания (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 21.

Արտաքին հղումներ խմբագրել