Պոլոնինի[1] (սլովակ.՝ Národný park Poloniny) , ազգային պարկ Սլովակիայի հյուսիս-արևելքում, Լեհաստանի ("Bieszczadzki Park Narodowy") սահմանի և Ուկրաինայի (Національний парк Ужанський) Բուկովսկե Վրխի լեռնային համակարգի միջև։ Հիմնադրվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին[2]։

Պոլոնինի ազգային պարկը

Աշխարհագրական դիրք խմբագրել

Ազգային պարկի մակերեսը կազմում է 298.05 կմ², իսկ բուֆերային գոտու մակերեսը՝ 109.73 կմ²։ Պոլոնինան համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասը։ Պարկը գտնվում է Սնինա Պրեշովսկիի եզրին։ Ազգային պարկի կից տարածքում է գտնվում Լեհաստանը, որի հետ կազմում է «Արևելյան կարպատներ» արգելոցը։ Ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 1208 մետր բարձրության վրա և տեղակայված է այնպիսի մի վայրում, որտեղ սահմանները հատվում են երեք երկրների հետ՝ Սլովակիայի, Ուկրանիայի և Լեհաստանի։ Պոլոնինան Սլովակիայի առավել նոսր բնակեցված տարածքներից մեկն է։

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Անտառի մոտ 80 տոկոսը ծածկված է հաճարենիներով[3]։ Պոլոնինայում է գտնվում Սլովակիայի ամենաբարձր կոնցենտրացիա ունեցող անտառները։ Պարկը ծառայում է բազմաթիվ էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների համար որպես տուն։ Այստեղ հանդիպում է շուրջ 5981 հայտնի տեսակի անողնաշարավորներ և 294 տեսակի ողնաշարավորներ, որոնք ներառում են 13 տեսակի երկկենցաղներ, 8 տեսակի սողուններ, 198 տեսակի թռչուններ և 55 տեսակի կաթնասուններ, ինչպիսիք են կռիսները ու արջերը։ 2004 թվականին այստեղ կառուցվել է վայրի խոզերի փոքրիկ բուծարան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БРЭ/Восточные Карпаты
  2. «Slovakia.travel». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  3. «The Poloniny National Park. www.regionsnina.sk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլոնինի» հոդվածին։