Ապրանքանշային անվամբ հայտնի դարձած՝ թեֆլոն կամ տեֆլոն, [-CF2-CF2-]ո գիտական անվամբ՝ պոլիքառաֆտորէթիլեն, ջերմապլաստ է, մոլային զանգվածը՝ 100.022 գ/մոլ, խտությունը՝ 2150-2240 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 327 °Ց։ 415 °Ց-ից բարձր տաքացնելիս քայքայվում է։ Կայուն է օդի և քիմիական ազդակների նկատմամբ, չի լուծվում ջրում և օրգանական լուծիչներում։ էլեկտրամեկուսիչ է (1013-1018 օհմ)։

Թեֆլոնապատ տապակ
Թեֆլոն ժապավեն՝ ջրային խողովակների անցքերը փակելու համար

Ստանում են քառաֆտորէթիլենի ռադիկալային պոլիմերմամբ։ Օգտագործվում է էլեկտրամեկուսիչ թաղանթներ, խողովակներ, գնդառանցքակալներ, խծուծներ, մխոցային օղակներ, պրոթեզներ, ժապավեններ և այլ ապրանքներ պատրաստելու համար։ Թեֆլոնի սուսպենզիաներն օգտագործվում են մետաղները հակակոռոզիոն, հակաշփումային և էլեկտրամեկուսիչ շերտով պատելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 692
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեֆլոն» հոդվածին։