Պոլիկաստրոն[2] (հուն․՝ Πολύκαστρον[3] ή Πολύκαστρο), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մետր բարձրության վրա[1], Աքսոս (Վարդար) գետի ձախ ափին, Աթենքից 349 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք և Սալոնիկից 51 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Պեոնիա համայնքի վարչական կենտրոնը, Կիլկիս ծայրամասային միավորումում՝ Կենտրոնակն Մակեդոնիա պերիֆերիայում[3]։ Բնակչությունը 7064 է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[3] ։ Կիլկիսում այն երկրորդ ամենամեծ քաղաքն է։

Քաղաք
Պոլիկաստրոն
հուն․՝ Πολύκαστρον
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ60[1] մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն6602 մարդ (2021)
Ազգային կազմհույներ
Հեռախոսային կոդ2343
Փոստային դասիչ612 00
Ավտոմոբիլային կոդΚΙ
Պոլիկաստրոն (Հունաստան)##
Պոլիկաստրոն (Հունաստան)

Պոլիկաստրոնից դեպի արևելք անցնում է եվրոպական E75 երթուղու մաս համարվող 1 ավտոպողոտան։ Քաղաքով անցնում է ազգային 1 ճանապարհը։

Մինչև 1927 թվականի հուլիսի 19-ը քաղաքն անվանվել է Կարասուլի (Καρασούλι)(Καρασούλι)[4]։ 1872 թվականին բացվել է «Կարասուլի» երկաթուղային կայանը Սկոպե-Սալոնիկ ուղղությաբ, Ռումելիական երկաթուղու մասն է՝ կառուցված Մորիս դե Գիրշի կողմից։ Պոլիկաստրոնում է գտնվում բրիտանական ռազմական գերեզմանը, որում հուղարկավորված են Առաջին համաշխարհային պատերազմում Սալոնիկի ռազմաճակատի զոհերը։

Պոլիկաստրոնում բրիտանական ռազմական գերեզմանը
Պոլիկաստրոնում բրիտանական ռազմական գերեզմանը

Կառուցման փուլում է գտնվում «Պոլիկաստրոն» երկաթուղային կայանը՝ Պոլիկաստրոն-Իդոմենիա ուղղությաբ։

Պոլիկաստրոնի միություն խմբագրել

Պոլիկաստրոնի համայնքային միության կազմի մեջ մտնում են երեք բնակավայրեր։ Բնակչությունը 7065 բնակիչ է՝ ըստ 2011 թվականի հաշվառման[3]։ Տարածքը 45,775 քառակուսի կիլոմետր[1]։

Բնակավայր Բնակչություն(2011)[3], մարդ
Կուլինեիկա 0
Լաթոմիոն 1
Պոլիկաստրոն 7064

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 5370[5]
2001 6485[5]
2011 7064[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 402. — ISSN 1106-5761.
  2. Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Καρασούλι — Πολύκαστρον» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիկաստրոն» հոդվածին։