Պյոտր Ռադչենկո
Պյոտր Ռադչենկո (ռուս.՝ Радченко, Пётр Андреевич, հուլիսի 14, 1902, Կիև, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1942, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող և լրագրող։
Պյոտր Ռադչենկո ուկրաիներեն՝ Петро Андрійович Радченко | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1902 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 19, 1942 (40 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Կենսագրություն
խմբագրել1922 թվականին մանկավարժական դասընթացներն ավարտելուց հետո դասավանդել է Կիևի դպրոցներում։ Հետագայում նա աշխատել է «Երիտասարդ բոլշևիկ» և «Լիտերատուրնայա գազետա» ամսագրերի խմբագրություններում։
Եղել է «Երիտասարդ բոլշևիկ» և ՎՈՒՍՊՊ գրական կազմակերպությունների անդամ։
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է ռազմաճակատում։ Կանչվել է Կիև քաղաքի Պոդոլսկի շրջանի զինվորական հաշվառման` զինկոմիսարիատի գրասենյակի կողմից։ Շրջափակման մեջ ընկնելով Կիևի մերձակայքում` ակտիվ մասնակցություն է ունեցել Կիևի ընդհատակյա կազմակերպությունների պարտիզանական շարժման և գործունեության մեջ։ Նա գերվել և խոշտանգվել է գեստապոյի կողմից։
Ստեղծագործություններ
խմբագրելՏպագրվել է 1925 թվականից։ Արձակագրի կյանքի ընթացքում հրատարակվել են պատմվածքների և վեպերի մի քանի ժողովածուներ՝ «Ջութակ» (1928 թվական), «Սև հաց» (1931 թվական), «Залізні шори: повість з життя старої школи» (1932 թվական) և այլն։
Գրականություն
խմբագրել- Украинская советская энциклопедия. Главная редакция Украинской советской энциклопедии. — Том 9. — Киев, 1983.
Արտաքին հղումներ
խմբագրել