Պյոտր Դերևիցկի (ռուս.՝ Пётр Алекса́ндрович Дереви́цкий, դեկտեմբերի 22 1857 (հունվարի 3 1858) - հունվարի 4, 1938(1938-01-04)[1]), ռուս սպա-հրետանավոր, գեներալ-լեյտենանտ, 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի, Առաջին համաշխարհային պատերազմի, քաղաքացիական պատերազմի (Ռուսաստանի հարավային զինված ուժերի կողմից) մասնակից։

Պյոտր Դերևիցկի
դեկտեմբերի 22 1857 (հունվարի 3 1858) - հունվարի 4, 1938(1938-01-04) (80 տարեկան)
Զորատեսակհրետանի
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878), Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Պյոտր Դերևիցկին ծնվել է 1857 թվականին։ 1877 թվականին ավարտել է Երկրորդ ռազմական Կոնստանտինովյան ուսումնարանը, որպես պրապորշչիկ գործուղվել 32-րդ հետևակային դիվիզիայի հրետանային բրիգադա և մասնակցել Ռուս-թուրքական պատերազմին[2]։

1886 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան (երկրորդ կարգով), ստացել շտաբս-կապիտանի աստիճան և ծառայել 37-րդ հրետանային բրիգադայում (37-րդ հետևակային դիվիզիայի)[2]։ Գործուղվել է Միխայլովյան հրետանային ուսումնարան։ Ավարտել է Սպայական հրետանային դպրոցը։

1899-1904 թվականներին եղել է 23-րդ հրետանային բրիգադայի (23-րդ հետևակային դիվիզիայի) 4-րդ մարտկոցի հրամանատարը։ 1904-1910 թվականներին «Գերազանց ծառայության համար» ստանալով գնդապետի կոչում, հերթականությամբ եղել է 36-րդ, 59-րդ և 68-րդ դիվիզիոնների հրետանային բրիգադների և 4-րդ պահուստային հրետանային բրիգադայի հրամանատարը[3]։

1910-1915 թվականներին («Գերազանց ծառայության համար») ստացել է գեներալ-մայորի կոչում և դարձել Կիևում տեղաբաշխված 33-րդ հրետանային բրիգադայի (33-րդ հետևակային դիվիզիայի) հրամանատարը։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1915 թվականի մարտից զբաղեցրել է 31-րդ բանակային կորպուսի հրետանու հրահանգչի պաշտոնը[4]։

Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին սպիտակ շարժման կողմից (Ռուսաստանի հարավի Զինված ուժերի կազմում)։

Արտագաղթ խմբագրել

Պյոտր Ալեքսանդրովիչ Դերևիցկին արտագաղթում է 1919 թվականի վերջին, 1920 թվականի սկզբին։ 1920 թվականից բնակվել է Հարավսլավիայում, եղել է Սպա-հրետանավորների ընկերության անդամ[5]։ Դերևիցկին մահացել է 1938 թվականին Մայդանպեկում։

Ընտանիք խմբագրել

Պյոտր Ալեքսանդրովիչը և իր կինը` Մարիոնիլա Մորիցևնան՝ Մորիցա Վոլֆի դուստրը, ունեցել են չորս երեխա` Ալեքսանդր (1890-1931[6]), Եկատերինա (1892-1981), Ալեքսեյ (1896-?) և Անդրեյ (?-1931[7])։ Ալեքսանդրը և Անդրեյը հեղափոխությունից հետո արտագաղթում են Հարավսլավիա, Եկատերինան և Ալեքսեյը մնուն են Ռուսաստանում։ Ալեքսեյ Պետրովիչ Դերևեցկին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, եղել է փոխգնդապետ, Հայրենական Մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանի ասպետ։ 1943 թվականին եղել է 454-րդ ականանետային գնդի 6-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։.

Գրականություն խմբագրել

  • Волков С. В. Деревицкий Петр Александрович // Генералитет Российской империи։ Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. - М.։ Центрполиграф, 2010. - Т. 1. - С. 447.
  • Списокъ генераламъ по старшинству։ Составленъ по 15-е Апрѣля 1914 года. - Пг.։ Воен. тип. императрицы Екатерины Великой, 1914. - С. 634.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В некоторых публикациях указывается другая дата рождения: в книге С. В. Волкова «Генералитет Российской империи» (М., 2010) — 10 февраля 1857, в «Списке старшим войсковым начальникам…» (СПб., 1913) — 29 июня 1854.
  2. 2,0 2,1 Озаровскiй А. Э. Исторiя «дворянъ» и «константиновцевъ». 1807—1907. СПб.: Т-во Р. Голике и А. Вильборгъ, 1908.
  3. Общiй списокъ офицерскимъ чинамъ Русской императорской армiи. Составленъ по 1 Января 1909 г. Стлб. 696
  4. Залесский К.А. Кто был кто в Первой мировой войне. М.: АСТ, Астрель, 2003. С. 818.
  5. Сайт историка С.В. Волкова — 2 база — Участники Белого движения в России — Алфавитный указатель упомянутых фамилий, буква Д
  6. Волков С. В. Офицеры российской гвардии: Опыт мартиролога. М.: Русский путь, 2002. С. 164
  7. Волков С. В. Офицеры армейской кавалерии: Опыт мартиролога. М.: Русский путь, 2004. С. 178.

Արտաքին հղումներ խմբագրել