Պղպջակաթերթ (անգլ.՝ Bubble Wrap), ենթարկվող թափանցիկ պլաստմասսե նյութ, որն օգտագործվում է փխրուն և կոտրվող իրերի փաթեթավորման համար։ Կանոնավոր դասավորված, դեպի դուրս ձգված օդով լի կիսագնդերը (փուչիկները) բարձիկների դեր են կատարում կոտրվող իրերի համար։

Պղպջակաթերթ

Նկարագրություն

խմբագրել

Պղպջակաթերթն ընդհանուր ապրանքային անվանումն է, որը պատկանում է «Sealed Air» ընկերությանը[1]։ 1957 թվականին երկու գյուտարար՝ Ալֆրեդ Ֆիլդինգը և Մարկ Շավանը, փորձել են ստեղծել եռաչափ պլաստմասսե պաստառներ։ Թեև գաղափարը ձախողվել է, նրանք պարզել են, որ իրենց ստեղծածը կարող է օգտագործվել որպես փաթեթավորման միջոց[2]։

Եզրույթն ընդհանուր օգտագործում ունի այնպիսի նմանօրինակ ապրանքների համար, ինչպիսիք են պղպջակային փաթեթավորումը[Ն 1][3], օդային պղպջակային փաթեթավորումը կամ աերոպլաստը։ Ամեն դեպքում պղպջակաթերթը շարունակում է մնալ «Sealed Air»-ի գրանցված ապրանքանիշը[4][5]։

Կառուցվածք

խմբագրել
 
Պղպջակաթերթ՝ ստանդարտ և գունավոր գծանշաններով, որպես էլեկտրաստատիկ լիցքաթափման նյութ՝ տարբեր չափսերի պղպջակներով

Զգայուն և կոտրվող իրերի համար բարձիկի դեր կատարող պղպջակներն ընդհանուր առմամբ հասանելի են տարբեր չափսերով՝ կախված փաթեթավորվող առարկայի չափից և նաև նրանից, թե բարձիկների ապահովության ինչպիսի աստիճան է հարկավոր։ Երկու կամ ավելի շերտերը կարող են պաշտպանել ցնցումներից և տատանումներից, մինչդեռ մեկ շերտն օգտագործվում է մակերեսային պաշտպանության համար։ Պղպջակներն օգտագործվում են նաև փոստի՝ որոշ տեսակի ծրարների փաթեթավորման համար։

Պղպջակաթերթը մեծ մասամբ ձևավորվում է պոլիէթիլենային ժապավենից (LDPE), որի կաղապարված կողմը կապվում է հարթ կողմին՝ ձևավորելով օդային պղպջակներ։ Պղպջակաթերթի որոշ տեսակներ ունեն ավելի ցածր թափանցելիության խոչընդոտ, որն ապահովում է վակուումում օդի կորստի ավելի երկար կյանքն և դիմադրողականությունը։

Ամենափոքր պղպջակները կարող են լինել 6 մմ (0.24 դյույմ) տրամագծով և հասնել մինչև 26 մմ-ի (1.0 դյույմ) և ավելի, որպեսզի ապահովեն փոխադրումների ընթացքում ավելացած ցնցումների կլանումը։ Ամենատարածված պղպջակի չափսը 1 սմ-ն է։ Բացի պլաստմասսայում առկա օդային պղպջակների չափսերից կախված պաշտպանության աստիճանից, պլաստմասսե նյութն ինքնին կարող է առաջարկել պաշտպանության որոշակի ձևեր տվյալ առարկայի համար։ Օրինակ, երբ փոխադրում են զգայուն էլեկտրական մասեր և բաղադրիչներ, օգտագործվում է պղպջակաթերթի այնպիսի տեսակ, որն օգտագործվում է որպես հակաստատիկ պլաստիկ՝ վերացնելով ստատիկ շարժը՝ դրանով իսկ պաշտպանելով զգայուն էլեկտրոնային չիպերը ստատիկից, որը կարող է վնասել դրանք։ Պղպջակաթերթի առաջին լայնատարած օգտագործումներից մեկը եղել է 1960 թվականին, երբ նոր IBM 1401 համակարգիչներն առաքվեցին հաճախորդներին։ Նրանց մեծ մասը նախկինում երբեք չէր տեսել փաթեթավորման այս նյութը[6]։

Զվարճանք

խմբագրել
 
Պղպջակաթերթով խաղացող երեխա

Քանի որ սեղմելիս և պայթեցնելիս պղպջակաթերթն արձակում է դուրեկան ճտտոցի ձայն, այն հաճախ օգտագործվում է որպես զվարճանքի միջոց։ Այս այլընտրանքային օգտագործումն ընդունելով՝ որոշ կայքեր առաջարկում են վիրտուալ պղպջակաթերթի ծրագիր։ Այն մի պղպջակաթերթ է, որի պղպջակներին սեղմելով օգտվողները կարող են պայթեցնել դրանք։ Իսկ Mugen Puchipuchi-ն կոմպակտ էլեկտրոնային խաղալիք է, որը նմանակում է պղպջակաթերթի ճտտոցի ձայնը։

Հունվարի վերջին երկուշաբթին նշվում է պղպջակաթերթի գնահատանքի օր[7][8][9]։ Այդ օրը պղպջակաթերթի գնահատանքի օր է նշանակվել այն բանից հետո, երբ Բլումինգթոն քաղաքում գտնվող ռադիոկայանը ստացել է բարձրախոսների ծանրոց՝ փաթեթավորված պղպջակաթերթով, որն էլ բացվելուց և տեղադրվելուց հետո անսպասելիորեն սկսել է հեռարձակել այն պղպջակաթերթի պղպջակների ճտտոցի ձայնը, որով փաթեթավորված էր[10]։

«Sealed Air»-ը հակասականորեն որոշել է ստեղծել նոր iBubble wrap, որը հնարավոր չի լինի պայթեցնել[11]։

Նշումներ

խմբագրել
  1. Պղպջակային փաթեթավորում տերմինը կարող է վերաբերել նաև բլիստերային փաթեթավորումին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Petch, Michael (2019 թ․ դեկտեմբերի 2). «The hype and rise of 3D printing and Avi Reichental». 3DPrintingIndustry.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Bubble Film and Bags». Packaging Knowledge. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. «Bubble pack». Your Dictionary. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  4. «BUBBLE WRAP - Trademark Details». Justia Trademarks. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  5. «BUBBLEWRAP - Trademark Details». Justia Trademarks. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  6. Time-Life Books (2016 թ․ օգոստոս). American Inventions: Big Ideas That Changed Modern Life. Liberty Street. ISBN 9781683306313.
  7. «StorageMart Celebrates National Bubble Wrap Appreciation Day». Inside Self-Storage. 2012 թ․ փետրվարի 3.
  8. River, Nate (2009 թ․ հունվարի 26). «For Stress Release: Bubblewrap Appreciation Day». Regular Folks United. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  9. «Bubble Wrap Appreciation Day». Sealed Air Corporation. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  10. Barron, James (2010 թ․ հունվարի 25). «Celebrating Half a Century of Loud, Soothing Pops». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  11. Chao, Loretta (2015 թ․ հուլիսի 1). «Revamped Bubble Wrap Loses Its Pop». The Wall Street Journal. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.

Գրականություն

խմբագրել
  • Soroka, W, "Fundamentals of Packaging Technology", IoPP, 2002, 1-930268-25-4
  • Yam, K. L., "Encyclopedia of Packaging Technology", John Wiley & Sons, 2009, 978-0-470-08704-6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պղպջակաթերթ» հոդվածին։