Պողանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 15 կմ հյուսիս, Սև ջուր գետի հովտում։

Գյուղ
Պողանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի գավառ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներՊագանց, Պղվանք, Պոգան, Պոգանց
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Պողանց (Աշխարհ)##
Պողանց (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հնում Պղվանք անվանումով մտել է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Պալունիք գավառի մեջ։ Տեղի հայերը եռանդագին մասնակցություն են ունեցել 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական կռիվներին։

Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 50 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պողանցն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 354

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։