Պլովդիվի միջազգային տոնավաճառ

Պլովդիվի միջազգային տոնավաճառ (բուլղար․՝ Международен панаир Пловдив), Բուլղարիայի ամենամեծ և հին տոնավաճառը, որը գտնվում է Պլովդիվ քաղաքում։ Ստեղծվել է 1892 թվականի օգոստոսին որպես արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրանքների ցուցադրության վայր։

Պլովդիվի միջազգային տոնավաճառ
Изображение логотипа
ՎայրԲուլղարիա Բուլղարիա, Պլովդիվ
ԾառայություններՑուցահանդեսային ծառայություններ
Հասույթ34,46 միլիոն լև (2007)[1]
Գործառնական շահույթ8,97 միլիոն լև(2007)[1]
Կայքfair.bg/bg/
 International Fair Plovdiv Վիքիպահեստում
Պլովդիվի միջազգային տոնավաճառի լոգոն
Պլովդիվի միջազգային տոնավաճառի լոգոն

Պատմություն խմբագրել

Ցուցադրության առաջին տարում տոնավաճառն ունեցել է 90,000 մ2 տարածք, 2,5 ամսում 24 երկրներից ունեցել է 162,000 այցելու։ 1933 թվականին կազմակերպվել է Ազգային արդյունաբերական ցուցահանդես, որին մասնակցել են 424 ցուցադրողներ և 120,000 այցելու։ Հաջորդ ցուցադրությունը կազմակերպվել է 1934 թվականին, և մայիսի 16-ին Պլովդիվի տոնավաճառը դարձել է մշտական հիմունքներով գործող Բուլղարիայի միակ տոնավաճառը։ Տոնավաճառը միջազգային է դարձել 1936 թվականին՝ միանալով Ցուցահանդեսային արդյունաբերության համաշխարհային ընկերակցությանը։ 1936 թվականի տոնավաճառին մասնակցել են 1000 բուլղարական և 385 օտարերկրյա ընկերություններ։

 
Պլովդիվի տոնավաճառը 1892 թվականին

Պլովդիվի ժամանակակից միջազգային տոնավաճառը գտնվում է մեծածավալ ցուցահանդեսային 360,000 մ2տարածք զբաղեցնող համալիրում, որի 95,000 մ2 ցուցահանդեսային տարածք է (60,000 մ2 ներքին տարածք)։ Ցուցահանդեսն ունի 24 բազմաֆունկցիոնալ տաղավար և Արևելյան Եվրոպայում ամենամեծն է տարածքով։ Տարեկան կազմակերպվում են 40 ցուցադրություններ, որոնց մասնակցում են 58 երկրներ և 7000 ցուցադրողներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Финансов отчет 31.12.2007 г.» (PDF). public.brra.bg. Търговски регистър. 2008. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել