Պլատոն Աբազա (ռուս.՝ Абаза, Платон Никандрович, 1798 - հունվարի 27 (փետրվարի 8), 1862, Խարկով, Ռուսական կայսրություն), ռուս ֆերմեր, ոչխարաբույծ և հրատարակիչ։ Հարավային Ռուսաստանի Գյուղատնտեսության համայնքի իրական անդամ է։

Պլատոն Աբազա
Ծնվել է1798
Մահացել էհունվարի 27 (փետրվարի 8), 1862
Մահվան վայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգիտնական

1823 թվականից նա թոշակի է անցել և ուներ ռոտմիստրի կոչում, ապա հիմնել է ոչխարաբուծության գործարան, որն զբաղվում էր բուծման աշխատանքներով[1]։ Մերինոսների նոր տեսակի` ռուսական ինֆանտադո տեսակի հիմնադիրներից մեկն էր[2][3]։

1830-ական թվականներին նա կողմ էր Ռուսաստանում գյուղատնտեսական կենդանիների մշտական ցուցահանդեսների կազմակերպմանը[4]։

1846 թվականին բացել է հատուկ դպրոց՝ գյուղացիներին բրդատու ոչխարի խնամքի հմություններն ուսուցանելու համար[5]։

Հոդվածներ խմբագրել

  • 1838 թվական` Խարկովում ոչխարների ցուցահանդես հիմնելու առավելությունների մասին
  • 1844 թվական` Տեղեկատվություն ոչխարաբուծության մասին
  • 1855 թվական` Կալվածատեր Պ. Աբազի գործարանի բարակամազ ոչխարները
  • 1860 թվական` Ձիաբուծարան
  • 1860 թվական` Բարակ բրդե ոչխարների ցուցահանդեսի մասին
  • 1861 թվական` Ոչխարների` միմյանց բուրդն ուտելու պատճառների և այդ չարիքը կանխելու մեթոդների մասին

Ծանոթագրություններ խմբագրել