Պիրենեա ազգային պարկ
Պիրենեա ազգային պարկ (ֆր.՝ Parc national des Pyrénées[2]), ազգային պարկ Ֆրանսիայում։ Տեղակայված է Ֆրանսիայի Վերին Պիրենեյներ և Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտներում[3]։
Տեսակ | Ֆրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Վարչատարածք | Վերին Պիրենեյներ |
Հիմնվել է | մարտի 23, 1967 և 1967[1] |
Մակերես | 457 կմ² և 45 707 հեկտար[1] |
Աշխարհագրություն
խմբագրելՊիրենեա ազգային պարկը գտնվում է Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանին։ Այն գեղատեսիլ ու լեռնային լանդշաֆտ է, որը գործածվում է զբոսաշրջության, դահուկասահքի, լեռնագնացության և կենդանական աշխարհի ուսումնասիրման համար[4]։
Ազգային պարկը ստեղծվել է 1967 թվականին՝ որպես բնական ժառանգության վայր, որտեղ կենդանիները լիովին ազատ են։ Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանման, ինչպես նաև կենդանական ու բուսական տեսակների ուսումնասիրության համար, Պիրենեա ազգային պարկը ապաստարան է 70 տեսակ կաթնասունների համար։
Պարկի արևելյան մասը կազմում է Պիրենեյան լեռնային համակարգի ֆրանսիական հատվածը, որտեղ վեր է խոյանում Պերդիդո լեռը։ Վերջինս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և տեղակայված է Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանագծին[5]։ Պարկը նաև սահմանակից է Լակս դե Կարնաուին։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ Le Parc national des Pyrénées (2014). Le Parc national des Pyrénées, un établissement public. Retrieved on 2014-04-19 from «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link). - ↑ Fact sheet Արխիվացված 2018-01-21 Wayback Machine on hautes-pyrenees.gouv.fr.
- ↑ Pyrenees National Park (Parc National des Pyrenees). Trip Advisor. Retrieved on 2008-02-02 from http://www.tripadvisor.com/Attraction_Review-g187166-d254589-Reviews-Pyrenees_National_Park_Parc_National_des_Pyrenees-Midi_Pyrenees.html.
- ↑ «Pyrenees-Mont Perdu». United Nations Environment Program - World Conservation Monitoring Centre. 2000 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրենեա ազգային պարկ» հոդվածին։ |