Պիրեյոսի համայնքային թատրոն
Պիրեյոսի համայնքային թատրոն (հուն․՝ Δημοτικό Θέατρο Πειραιά), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի տարածքում ընդգրկված Պիրեյոս նավահանգստային քաղաքի թատրոնը։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Piraeus Municipality? |
Հիմնադրման ամսաթիվ | 1895 |
Ճարտարապետ | Ioannis Lazarimos? |
Կայք | dithepi.gr/el/thetheater/history |
![]() |
Թատրոնի նոր դասական (նեոկլասիկական) ոճի շենքը կառուցվել է տասնիններորդ դարի վերջերին, Պիրեյոս քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կորայիս հրապարակում[1], տեղացի ճարտարապետ, պոլիտեխնիկի պրոֆեսոր Իոաննիս Լազարիմոսի նախագծերի հիման վրա։ Կառույցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1895 թվականի ապրիլի 9-ին[2]։
Պայտաձև դահլիճն ունի 600 նստատեղ[3], որն այն ժամանակների համար արդարացված թվաքանակ է համարվում, մանավանդ եթե հաշվի առնվի, որ 1883 թվականին, երբ ընդունվել է թատրոնի կառուցման որոշումը, Պիրեյոսում ապրում էր ընդամենը քսանյոթ հազար մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ շուրջ 164 հազար), և կրթվածների թիվը նրանց մեջ հազիվ երկու հարյուրի էր հասնում, միայն գրել-կարդալ կարողացողների քանակը նույնպես այնքան էլ մեծ չէր։
Կառույցի ճարտարապետության վրա նկատելի է գերմանական նոր դասականության, մասնավորապես՝ ճարտարապետ Էռնեստ Ցիլլերի ազդեցությունը։ Շինությունը 34մx45մ չափսերով ուղղանկյան տեսք ունի և համեմատաբար պահպանողական բնույթի գեղագիտություն, որի խորապատկերի վրա աչքի է զարնում գլխավոր մուտքը՝ կորնթական ոճի չորս սյուներով և գողտրիկ վերնաճակատով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «(Στέκει) στο κέντρο του κέντρου του» (Δημήτρης Παπαδημητρίου, πρόεδρος της Εφορίας του Θεάτρου). Άρθρο με τίτλο «Έτοιμο να λειτουργήσει το Δημοτικό Θέατρο Πειραιά», tovima.gr, 15 Oκτωβρίου 2013
- ↑ Σέλλα Όλγα (4 Ιανουαρίου 2008)։ «Δημοτικό Θέατρο Πειραιά: παρελθόν και μέλλον»։ Η ΚΑΘΗΜΕΡΙΝΗ։ Վերցված է 22 Δεκεμβρίου 2013
- ↑ «Το Δημοτικό Θέατρο Πειραιά επαναλειτουργεί από τις 21 Σεπτεμβρίου»։ naftemporiki.gr։ 7 Ιουνίου 2013։ Վերցված է 22 Δεκεμβρίου 2013
Արտաքին հղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Αξαρλής, Νίκος, Δημοτικό θέατρο Πειραιά. Θέατρο και πόλη, Εκδόσεις Οδός Πανός, Αθήνα 2001, ISBN 9789607716620
- Αξαρλής, Νίκος- Μπρεντάνου, Κατερίνα (επιμέλεια). Σταϊνχάουερ Γ., Τσοκόπουλος Β., Ντόριζας Ν., Ταμπάκη Α., Μπρεντάνου Κ., Σταματοπούλου - Βασιλάκου Χρ., Δωρής Μ., Φεσσά - Εμμανουήλ Ε., Μπελαβίλας Ν., Τιμαγένης Θ., Κουρουπός Γ., Τζαμαργιάς Τ., Αξαρλής Ν. (εισηγητές), Ο Πειραιάς και το Δημοτικό Θέατρο (Πρακτικά Διεθνούς Επιστημονικής Συνάντησης) Πανεπιστήμιο Πειραιά 13 Απριλίου 2003, Εκδόσεις Τσαμαντάκη, Πειραιάς 2008, ISBN 978-960-89222-1-1
- Φεσσά- Εμανουήλ, Ελένη, Η Αρχιτεκτονική του νεοελληνικού θεάτρου 1720-1940, Αθήνα 1994
- Υπουργείο Πολιτισμού-Δημοτικό Θέατρο Πειραιά
- "Ο αντίζηλος του Τσίλλερ είναι Πειραιώτης", άρθρο στην Ελευθεροτυπία, 21-11-2009
- Μπίρης Μάνος, Καρδαμίτση-Αδάμη Μάρω (2001). Νεοκλασική αρχιτεκτονική στην Ελλάδα, Εκδοτικός οίκος Μέλισσα. ISBN 9602042303
- "Δημοτικό Θέατρο Πειραιά: παρελθόν και μέλλον", άρθρο στην Καθημερινή, 4-1-2008
- Παπαστάμος, Δημήτρης, Ερνέστος Τσίλλερ. Προσπάθεια. Μονογραφίας, Εθνική Πινακοθήκη, Μουσείο. Αλέξανδρου Σούτζου, Αθήνα 1973