Պիրոն

հույն փիլիսոփա (մոտ 360-270 մ.թ.ա.), սկեպտիկական փիլիսոփայական դպրոցի` պիրոնիզմի հիմնադիր
(Վերահղված է Պիռոնից)

Պիրոն Էլիդացի (հին հունարեն՝ Πύρρων, շուրջ մ.թ.ա. 360 - մ.թ.ա. 270 թթ.), հին հույն փիլիսոփա, կասկածամտական (սկեպտիկական) ուղղության հիմնադիր։ Եղել է այն գիտնականների թվում, որոնք մասնակցել են Ալեքսանդր Մակեդոնացու պարսկական արշավանքին, որի ընթացքում ծանոթացել է հնդիկ հիմոսոֆիստների և պարսիկ մոգերի ուսմունքին։ Պիրոնը որևէ գրավոր աշխատություն չի թողել, նրա մտքերը հավաքել և թղթին է հանձնել նրա աշակերտ Տիմոն Փլիունտացին։ Ուսուցանում էր, որ մարդը ոչինչ չի կարող ասել իրերի վերաբերյալ, նա նույնիսկ չի կարող գիտենալ՝ գոյություն ունե՞ն դրանք, թե չունեն։ Պիրոնի իդեալը ատարաքսիան է՝ անտարբերությունը ամեն ինչ հանդեպ, կատարյալ անդորրը, ազատությունը մտածելուց, դատելուց և տարակուսելուց։ Պիրոնի հայացքներին առարկել է հայ միջնադարյան փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Փիլիսոփայության սահմանումները» երկում (Դավիթ Անհաղթի երկի ամբողջական անվանումն է Եռամեծ և անհաղթ Դավթի փիլիսոփայութայն սահմանումները և բաժանումները՝ ուղղված Պիրոն Իմաստակի չորս դրույթների դեմ)[4]։

Պիրոն
Πύρρων
Ծնվել էմոտ Մ.թ.ա. 360-ականներ[1][2] Elis, Ilida Municipality, Էլիդա, Արևմտյան Հունաստան, Հունաստան
Մահացել էմոտ Մ.թ.ա. 270-ականներ[1][2]
Գերեզմանtomb of Pyrron (Eleia)
Ուղղությունպիրոնիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, նկարիչ և գրող
Գործունեության ոլորտսկեպտիցիզմ
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչԲրայսոն Աքայացի և Anaxarchus?[3]
ԱշակերտներTimon of Phlius?
 Pyrrho Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  3. Répertoire des sources philosophiques antiques (ֆր.)CNRS.
  4. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980, էջ 35։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոն» հոդվածին։