Պիոներական առաջին հավաքի անվան պուրակ (Դոնի Ռոստով)

Պիոներական առաջին հավաքի անվան պուրակ (ռուս.՝ Сквер имени 1-го Пионерского Слета), կանաչ զանգված Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Հոկտեմբերյան շրջանում[1]։

Պիոներական առաջին հավաքի անվան պուրակ
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԴոնի Ռոստով
Պիոներական առաջին հավաքի անվան պուրակ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Պիոներական առաջին հավաքի անվան պուրակ (Դոնի Ռոստով)

Պատմություն խմբագրել

Նախկինում այս պուրակը կոչվել է Պիոներական առաջին հավաքի անվան զբոսայգի։ Ժամանակի ընթացքում նրա տարածքը անկում է ապրել[2]։ 2013 թվականին ծրագրվում էր Պիոներական առաջին հավաքի անվան պուրակի մայթերի ծածկույթների վերանորոգում։ Նախատեսվում էր ստեղծել ծաղկանոցներ և վերանորոգել «Վիտյազ» պոմպային խումբը։ Պուրակն ավելի լավ վիճակի բերելու համար հարկավոր է վերականգնել ոռոգման համակարգի խողովակների այն հատվածները, որոնք դրա կարիքն ունեն[1]։

2014 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Կրասնարմեյսկայա փողոցի և Խալտուրինի նրբանցքի խաչմերուկում, Պիոներական առաջին հավաքի անվան զբոսայգու արևմտյան մասում, կկանգնեցվի Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանը։ Այս միջոցառման անցկացման կազմակերպչական և ֆինանսական ծախսերը հոգում էր Ռոստովի մարզի Առևտրաարդյունաբերական պալատը։ Ներկայացվել էր Առաջին համաշխարհային պատերազմի հուշարձանի երեք տարբերակ, որոնցից ընտրվել է լավագույնը[3]՝ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սերգեյ Իսակովի աշխատանքը։ Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանը բացվել է 2014 թվականի օգոստոսի 1-ին` Ռուսաստանի պատերազմ մտնելու օրը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Դոնի Ռոստովի քաղաքապետի, քաղաքային վարչակազմի ներկայացուցիչների, տեղական կազակության մասնակցությամբ[4]։

2016 թվականի աշնանը պուրակում սկսվել է ծառահատում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «В городской Думе состоялось заседание постоянной комиссии по жилищно-коммунальному хозяйству, благоустройству и экологии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. Сады и парки Старого Ростова
  3. В Ростове установят памятник героям Первой мировой войны
  4. «К 100-летию Первой мировой войны в Ростове-на-Дону открыли памятник героям работы члена ИППО Сергея Исакова | www.ippo.ru». www.ippo.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. Жители недовольны вырубкой деревьев в сквере имени 1-го Пионерского слета(չաշխատող հղում)