Պիետրո Նեննիի կամուրջ

կամուրջ Հռոմում

Պիետրո Նեննիի կամուրջ (իտալ.՝ Ponte Pietro Nenni), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Առնալդո Բրեշիացու բուլվարը Ֆլամինիո շրջանում և Միքելանջելոյի բուլվարը Պրատի շրջանում[2]։

Պիետրո Նեննիի կամուրջ
Ponte Pietro Nenni
ԱնունովՊիետրո Նեննի
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակերթևեկելի, հետիոտն,
Նյութերկաթբետոն
Հատում էՏիբեր
ՃարտարապետԼուիջի Մորետտի, Սիլվանո Ցորցի
Երկարություն121,6 մ
Լայնություն25,4 մ
Երթևեկելի գծերի քանակ2
Շինարարության սկիզբ1969
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Կամուրջը նախագծել են ճարտարապետ Լուիջի Մորետտին և ինժեներ Սիլվանո Ցորցին։ Կառուցումը սկսվել է 1969 թվականին և ավարտվել 1972 թվականին։ Կամրջի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1980 թվականին։ Կամուրջը կրում է պետական և քաղաքական գործիչ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Պիետրո Նեննիի անունը։ Վերջինս մահացել է 1980 թվականի հունվարի 1-ին։

Կամրջի վրայով անցնում է Հռոմի մետրոպոլիտենի A գծի Լեպանտո և Ֆլամինիո- Պիացցա դել Պոպոլո կայարանները։ Ըստ այդմ կամուրջը հաճախ անվանում են նաև Մետրոպոլիտենի կամուրջ (իտալ.՝ Ponte della Metropolitana

Պիետրո Նեննիի կամուրջն ունի երեք կամար։ Կառուցված է երկաթբետոնից։ Երկարությունը կազմում է 121 մետր, իսկ լայնությունը՝ 25,4 մետր, որից մետրոյի գիծը զբաղեցնում է 7,60 մետր, երթևեկելի ճանապարհը՝ 6,40 մետր, իսկ հետիոտն ճանապարհը՝ 2 մետր։

Երթուղի խմբագրել

Պիետրո Նեննիի կամուրջը հասանելի է Հռոմի մետրոպոլիտենի A գծի «Ֆլամինիո» և «Լեպանտո» կայարաններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. Claudio Rendina. Enciclopedia di Roma. — Roma: Newton Compton Editori, 2005. — С. 785—786. — ISBN 88-541-0304-7.

Գրականություն խմբագրել

  • Tullia Iori, L'ultimo ponte sul Tevere, in "Casabella", anno LXX n. 1, numero 739/740 (dicembre 2005/gennaio 2006), pp. 20–25.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Նեննիի կամուրջ» հոդվածին։