Պիա Կաումա
Պիա Լիսա Կաումա (ֆիններեն՝ Pia Kauma, հոկտեմբերի 20, 1966[1], Յոենսուու, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Էսպոյի քաղաքային խորհրդի անդամ, ներկայացնում է Ազգային կոալիցիոն կուսակցությունը[3]։ Կաուման նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ֆիննական պատվիրակության անդամ է և ներկայումս հանդիսանում է կազմակերպության նախագահը։
Պիա Կաումա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1966[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Յոենսուու, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրթություն | Աալտոյի համալսարանի բիզնես դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | municipal councillor in Finland?, municipal councillor in Finland?, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Ազգային կոալիցիոն կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | և [2] |
Կայք | piakauma.fi |
Pia Kauma Վիքիպահեստում |
Քաղաքական կարիերա
խմբագրելԿաուման 2011-ից 2015 թվականներին եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ և վերընտրվել է 2017 թվականին։ Ունենալով տնտեսագիտության և բիզնեսի կրթական աստիճան, աշխատել է խորհրդարանում՝ առևտրի, սոցիալական հարցերի և առողջապահության հանձնաժողովում, Մեծ կոմիտեի կազմում, Սահմանադրական իրավունքի հանձնաժողովում եւ Բնապահպանական հանձնաժողովում[4]։
Բացի ԵԱՀԿ ԽՎ-ում նախագահությունից, Կաուման 2011-2015 թվականներին եղել է ԵԱՀԿ ԽՎ-ի ֆիննական պատվիրակության անդամ, իսկ 2017-2019 թվականներին՝ փոխարինող անդամ, 2019 թվականից մինչ օրս պատվիրակության անդամ է։ Նա 2013-2014 թվականներին եղել է Գլխավոր կոմիտեի Քաղաքական գործերի և անվտանգության հարցերով զեկուցող և մասնակցել է բազմաթիվ դիտորդական առաքելությունների[4]։
Կաուման 2021 թվականի օգոստոսին նշանակվել է Կենտրոնական Ասիայի ներգրավվածության հարցերով հատուկ ներկայացուցիչ, իսկ նախկինում հատուկ ներկայացուցիչ է եղել նաև Քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարցերով։
Կաուման հանդիսանում է Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Իսպանիայի և Ֆրանսիայի բարեկամության խորհրդարանական խմբերի նախագահ[5]։
Այլ գործունեություն
խմբագրելԿաուման Fortum-ի շահագրգիռ կողմերի խորհրդատվական հանձնաժողովի[6], HOK-Elanto-ի ներկայացուցչական խորհրդի[7] և Fennia խմբի կառավարման խորհրդի անդամ է[8]։
Անձնական կյանք
խմբագրելԿաուման ամուսնացած է Յուսի Կաումայի հետ, նրանք ունեն չորս երեխա[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1135.aspx
- ↑ Suomen valtiokalenteri (фин.) — Helsinki: 2023. — P. 101. — ISSN 0355-2462
- ↑ «Pia Kauma | Yritysjohtajataustainen kansanedustaja, 4 lapsen äiti». Pia Kauma.
- ↑ 4,0 4,1 «Pia Kauma (Finland)». www.oscepa.org.
- ↑ Friendship groups
- ↑ «Sidosryhmien neuvottelukunta». fortum.fi (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Hallinto». HOK-Elanto (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Fennia-konsernin johto». www.fennia.fi (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Pia Kauma». Parliament of Finland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.