Պերվոմայսկայա փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Պերվոմայսկայա փողոց (ռուս.՝ Первомайская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի ամենահին փողոցն է։ Նախկինում կոչվել է Դմիտրիի փողոց։

Պերվոմայսկայա փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1 կմ
Անվանվել էՄայիսի մեկ

Պատմություն խմբագրել

Կրասնի Սուլինում բանվորների և ծառայողների համար առաջին տները հայտնվել են քաղաքի հնագույն՝ Դմիտրիի փողոցում, որն այդպես էր անվանվել Սուլինի մետալուրգիական գործարանի սեփականատեր Դմիտրի Ալեքսանդրովիչ Պոստուխովի պատվին։ Հետագայում փողոցը վերանվանվել է Պերվոմայսկայա[1] («Մայիսմեկյան»)։

Փողոցը սկիզբ է առնում քաղաքի ամենահին արդյունաբերական ձեռնարկության՝ մետալուրգիական գործարանի մուտքի մոտից։ Այստեղ 1977 թվականին կառուցվել է Սուլինի մետալուրգիական գործարանի բանվորների հուշահամալիրը, որը նվիրված է գործարանի՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված աշխատակիցներին[1]։ Հուշահամալիրի և հորինվածքի հեղինակն է ՌԽՖՍՀ Ռոստովի գեղարվեստական արվեստանոցը (քանդակագործ` Վլադիմիր Բատյայ, նախագծի հեղինակ` Յան Զանիս)[2][3]։

Գնիլուշա գետի կամրջի դիմաց կա մի հինավուրց շենք։ Այս շենքի շինարարության տարեթիվը հայտնի չէ, սակայն փաստաթղթերը վկայում են, որ 1910 թվականին ջրի վրա կցակառույցով շենքը վերակառուցվել է։ Սկզբում այդ շինությունները նախատեսված էին պոմպակայանի համար, իսկ 1930-ական թվականների կեսերին կամրջի մոտ գտնվող առաջին շենքը վերածվեց մարզադահլիճի։ Պատերազմից հետո այդ շենքերում տեղակայվեցին գործարանի բոլոր հասարակական բաժինները։ Այս գեղատեսիլ տարածքը ժողովուրդն անվանում է «Սուլինի Վենետիկ»[1]։

Պերվոմայսկայա փողոցի երկարությունը մոտ մեկ կիլոմետր է, որի փոքր մասը՝ մոտ 400 մետրը, կառուցապատված է բազմահարկ շենքերով, իսկ մնացածում մասնավոր տնատիրություններ են[1]։ Փողոցն ավարտվում է Մեժևայա փողոցում։

Պերվոմայսկայա փողոց, 3 հասցեով՝ թիվ 4 դպրոցի տարածքում գտնվում են Ալեքսանդր Նևսկու հին տաճարից մնացած շինությունները։ Քաղաքում ժամանակավոր տաճարում վերաբացվել է Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու անվան ուղղափառ ծուխը, գործում է կիրակնօրյա դպրոց, կատարվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Улица Первомайская».
  2. «Мемориал заводчанам, погибшим в годы Великой Отечественной войны». Վերցված է 2019 Մարտ 22-ին.
  3. «Мемориал Заводчанам, погибшим в годы ВОВ».
  4. «В Красном Сулине начнется реставрация храма Святого Благоверного князя Александра Невского». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • Абрамова, Р. На улице Первомайской / Р.Абрамова // Власть Советов. – 1982. – 1 мая.
  • Абрамова, Р. Наш город нам дорог / Р.Абрамова // Красносулинский вестник. – 1995. – 29 апреля.
  • Подгорная, О. Шаги в большое будущее / О.Подгорная // Красносулинский вестник. - 2006. – 27 июля.

Արտաքին հղումներ խմբագրել