Ալեքսանդր Նևսկու տաճար (Կրասնի Սուլին)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Նևսկու տաճար (ռուս.՝ Александро-Невский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Պատկանում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության Սուլինի գործակալության Շախտիի և Միլլերովոյի թեմին։

Ալեքսանդր Նևսկու տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնի Սուլին
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Ալեքսանդր Նևսկու տաճար

Տաճարի հասցեն՝ ՌԴ, Ռոստովի մարզ, Կրասնի Սուլինի շրջան, Կրասնի Սուլին քաղաք, Պերվոմայսկայա փողոց, 3 (թիվ 4 դպրոցի տարածք)։

Պատմություն խմբագրել

1889 թվականի մարտի 5-ին Սուլինի գործարանային ավանի և շրջակա գյուղերի բնակչության հոգևոր կարիքները բավարարելու նպատակով Դոնի և Նովոչերկասկի արքեպիսկոպոսի անունով խնդրագիր է գրվել Սուլինի գործարանային ավանում տաճար կառուցելու համար։ Հայցին կցվել են գծագրեր թուջաձուլական և երկաթագործական գործարանի կառավարիչ Պյոտր Պաստուխովի կողմից։ Խնդրագրում նշվել է, որ «տաճարը կառուցելու անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ գործարանին կից բնակչության թիվն անընդհատ աճում է և ներկայում հասնում է հինգ հազար մարդու, ինչպես նաև գործարանը հեռու է մոտակա տաճարից»։

Այդ ժամանակ թուջաձուլական և երկաթագործական գործարանը գտնվում էր այն տարածքում, որը կոչվում էր Դոնի Զորքի մարզ և որը զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության ժամանակակից Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքները։ Սուլինի մետալուրգիական գործարանի սեփականատեր, ժառանգական պատվավոր քաղաքացի Նիկոլայ Պետրովիչ Պաստուխովը տաճարին հատկացրեց զորքի հողակտորներից երկուսը, որոնց վարձակալն էր ինքը ըստ 1892 թվականի օգոստոսի 17-ին վարչակազմի հետ կնքված պայմանագրի։ Նիկոլայ Պաստուխովը տաճարը բնակավայրում որոշեց կառուցել իր միջոցներով։ Հողակտորի վարձակալության ավարտից հետո (1969 թվականին) կառուցված տաճարը պետք է դառնար Դոնի Զորքի սեփականությունը։ 1898 թվականին քարե տաճառի կառուցմանը հավանություն տվեցին Դոնի հոգևոր կոնսիստորիայի անդամները։ Եկեղեցու կառուցման նախագիծը ստորագրվեց թեմական ճարտարապետի կողմից, որը պետք է վերահսկեր շինարարությունը։

Քարե տաճարի շինարարությունը շարունակվեց մինչև 1900 թվականը, երբ այն օծվեց։ Կառուցված Ալեքսանդր Նեւսկու տաճարը տեղավորում էր մինչև 1000 ծխական։ Տաճարի կառուցումը, հոգևորականների նյութական գոյատևումը Նիկոլայ Պաստուխովի հաշվին էին։

Տաճարի մոտ կառուցվել էին տնտեսական շինություններ, որոնք պահպանվել են։ Տաճարի մոտ կառուցվել և գործում էր եկեղեցական-ծխական դպրոց։ Այնտեղ սովորում էին այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում էին Նիկոլայ Պաստուխովի թուջաձուլական և երկաթագործական գործարանում։ Դպրոցում դասավանդում էին Ալեքսանդր Նևսկու տաճարի հոգևորականները։

Տաճարը գոյություն է ունեցել 1900-1931 թվականներին։ Ժամանակին (մոտավորապես 1912 թվականի) տաճարում ծառայել են Իոանն Ալեքսանդրովը և Սավվա Պոլյակովը։ Ծիսակատարությունները շարունակվել են նաև 1917 թվականից հետո՝ մինչև 1920-ական թվականները։ Այնուհետև տաճարը փակվել է։ Տաճարն աստիճանաբար խարխլվել է և մասնակիորեն ավերվել։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցու շենքի վրա ռումբ էր ընկել և պայթել։ Խորհրդային զորքերի կողմից բնակավայրն ազատագրելուց հետո տաճարը թալանվել է և շուտով ապամոնտաժվել։

Ներկայում Կրասնի Սուլին քաղաքի թիվ 4 դպրոցի տարածքում գտնվում են հին տաճարից մնացած շինությունները։ Քաղաքում ժամանակավոր տաճարում վերաբացվել է Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու անվան ուղղափառ ծուխը, գործում է կիրակնօրյա դպրոց, կատարվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ[1]։

Հոգևորականություն խմբագրել

Կրասնի Սուլինի Ալեքսանդր Նևսկու տաճարի վանահայրն է քահանա Վիկտոր Լիտվինովը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Красном Сулине начнется реставрация храма Святого Благоверного князя Александра Невского». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Кудрявцев В. Церковь Александра Невского на заводе Сулинского акционерного общества / В. В. Кудрявцев // Сулинская земля: страницы истории. – Ростов н/Д., 1999. – С.157 – 160.
  • Кудрявцев В. Страницы прошлого листая [исследования истории Сулинской земли] / В. В. Кудрявцев. – Красный Сулин, 2004. – С.37.
  • Подгорная О. Улица Ворошилова / О. В. Подгорная // Красный Бумер. – 2010. – 20 окт. (№41). – С.6.

Արտաքին հղումներ խմբագրել