Մեժևայա փողոց (Կրասնի Սուլին)
Մեժևայա փողոց (ռուս.՝ Улица Межевая), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։
Մեժևայա փողոց | |
---|---|
Երկիր | ![]() |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 600 մետր |
Փոստային ինդեքս | 346355 |
Պատմություն
խմբագրելԿրասնի Սուլին քաղաքի Մեժևայա փողոցը ձգվում է Պրիդորոժնայա փողոցից մինչև Գնիլուշա գետի վրայով անցնող Սկելևատսկի կամուրջը։ Փողոցի երկարությունը 600 մետր է։ Այդպես է անվանվել, որովհետև 19-րդ դարում այստեղով է անցել Սուլինի մետալուրգիական գործարանի սեփականատերեր, հարուստ վաճառականներ և գործարանատերեր Պաստուխովների վարձակալած հողատարածքի և մյուս սեփականատերերի հողերի միջև սահմանը («մեժա», ռուս.՝ межа՝ սահման, սահմանագիծ)։ Փողոցը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։ Ներկայիս ավտոդպրոցի տեղում նախկինում եղել է Պաստուխովների ձիանոցը, իսկ ավելի վաղ այդտեղ ապրել են հարուստ հույներ։ Հարևանությամբ՝ վաճառական Նեմովի տանը (գտնվում է 5-րդ դպրոցի և ավտոդպրոցի միջև) մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը տեղակայված է եղել Սուլինի հեղափոխական կոմիտեն։
Մեժևայա փողոցում ավարտվում են Մետալուրգների, Լենինի, Սովետսկայա, Պերվոմայսկայա, Բերեգովայա իրար զուգահեռ փողոցները, սկսվում են 1-ին Կուզնեչնայա և 2-րդ Կուզնեչնայա փողոցները, հատում է Պրիդորոժնայա փողոցը։
Գրականություն
խմբագրել- Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №36.