Պերսի Ադլոն (գերմ.՝ Percy Adlon, հունիսի 1, 1935(1935-06-01)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4] - մարտի 10, 2024(2024-03-10)[5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), գերմանացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, առավել հայտնի է իր «Բաղդադ սրճարան» (1987) ֆիլմով։

Պերսի Ադլոն
գերմ.՝ Percy Adlon
Ծնվել էհունիսի 1, 1935(1935-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական ռայխ[4]
Մահացել էմարտի 10, 2024(2024-03-10)[5] (88 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանAlter Domfriedhof der St.-Hedwigs-Gemeinde
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, վավերագիր և կինոսցենարիստ
ԱմուսինEleonore Adlon?[7]
Ծնողներհայր՝ Rudolf Laubenthal?, մայր՝ Susanne Adlon-Meyerhöfer?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներSaskia Adlon? և Felix O. Adlon?
Կայքpercyadlon.com

Կենսագրություն

խմբագրել

Եղելէ Բեռլինի «Ադլոն» հյուրանոցի հիմնադրի ծոռը, մեծացել է Բավարիայի ծայրամասում[9][10]։ Պերսի Ադլոնը Մյունխենի համալսարանում սովորել է թատրոնի պատմություն և արվեստ, ինչպես նաև գերմանական գրականություն, հաճախել է դերասանական արվեստի և երգեցողության դասընթացների, եղել է ուսանողական թատերական խմբի անդամ։ Նա սկսել է իր կարիերան որպես դերասան, հետաքրքրվել է ռադիոյով, եղել է հեքիաթասաց և գրական թողարկումների խմբագիր, 10 տարի հեռուստատեսությամբ աշխատել է հաղորդավար և ձայնային թարգմանիչ։

1970 թվականին նա նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը Բավարիայի հեռուստատեսության համար, այնուհետև նկարահանել է ավելի քան 150 հեռուստատեսային վավերագրական ֆիլմ արվեստի և մարդկային պատմությունների պայմանների մասին։

1978 թվականին Պերսի և Էլեոնորա Ադլոնները հիմնադրել են «pelemele FILM GmbH» կինոարտադրող ընկերությունը։ Նրանց առաջին նախագիծը եել է շվեյցարացի վիպասան և բանաստեղծ Ռոբերտ Ուալսերի մասին՝ «Պահապանն ու նրա բանաստեղծը» վավերագրական ֆիլմը (գերմ. Vormund und sein Dichter), որի համար նրանք արժանացան երկու «dolf-Grimme Awards in Gold» ոսկե մրցանակի (լավագույն հեղինակ/ռեժիսոր, լավագույն դերասան)։ Նրանց առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Սելեստը», 1981 թվականին Կաննի կինոփառատոնում գրավել է կինոգետների ուշադրությունը։

2007 թվականին Պերսին երեք անգամ մեկնել է Տանզանիա՝ նկարահանել մասաիների ընտանիքների մասին պատմող իր «Օրբելայի մարդիկ» երկու ժամանոց վավերագրական ֆիլմը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118845470 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 FIlmemacher Percy Adlon stirbt mit 88 Jahren
  6. 6,0 6,1 6,2 FIlmemacher Percy Adlon stirbt mit 88 Jahren
  7. Wie die Bilder auf die Bühne kommen (գերմ.) — 2005.
  8. Bavarian Ministry of Economic Affairs, Regional Development and Energy
  9. «Das Adlon. Eine Familiensaga» – via www.imdb.com.
  10. «The Glamorous World of the Adlon Hotel» – via www.imdb.com.

Արտաքին հղումներ

խմբագրել