Պերուի հնդկացիների լեգենդները (մուլտֆիլմ)
«Պերուի հնդկացիների լեգենդները» (ռուս.՝ «Легенды перуанских индейцев»), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1978 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում և պատմում է Պերուի՝ շուրջ 1800 տարի առաջ ապրած հնդկացիների լեգենդի մասին[1]։ Վլադիմիր Պեկարի «ազգագրական ֆիլմերի» շարքի առաջին մուլտֆիլմն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պեկար |
Հնչյունավորում | Վլադիմիր Բասով |
Երաժշտություն | Էդուարդ Արտեմև |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | 1978 |
Ֆիլմի մտահղացումը հայտնվել է նրանից հետո, երբ ռեժիսորը տեսել է հին պերուացիների նկարների լուսանկարները, որոնք ուղարկվել էին «Սոյուզմուլտֆիլմի» սցենարների բաժին Լենինգրադից։ Պեկարը գնացել է Լենինգրադ և հանդիպել Ազգագրության ինստիտուտից երիտասարդ գիտնական Յուրի Բերյոզկինի հետ, որն ուղարկել էր լուսանկարները «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա։ Պեկարը ծանոթացել է մոչիկա հնդկացիների հին նկարների վերծանման հիման վրա ստեղծված առասպելների տարբերակների հետ։ Դրանից հետո սկսվել է աշխատանքը ֆիլմի սցենարի վրա[1]։
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը ներկայացնում է երկու կիսաստված եղբայրների մասին պատմող լեգենդը, որոնք դաստիարակվել են սուրբ գորտի կողմից։ Մեծանալուց հետո եղբայրները գնում են մարդկանց աշխարհը՝ նվիրելով նրանց երջանկություն և փրկելով չար հրեշներից։ Սակայն հրեշներից մեկը՝ Ռիկուայը, կենդանի է մնում եղբայրների հետ կռվից հետո։ Նա խաղում է կրտսեր եղբորը՝ նրա մոտ ուղարկելով քառասնոտնանուն, որը նրան տանում է Ռիկուայի դաշնակցի՝ կախարդուհու մոտ։ Վերջինս կրտսեր եղբորը խնդրում է մարդկանց նվիրել զենք, որն սկսում է սպանել մարդկանց։ Միայն ավագ եղբոր ու աստվածների միջամտությունն է փրկում մարդկանց լիակատար ոչնչացումից։
Ռիկուայի ու նրա դաշնակիցների շուտափույթ մահվանից հետո կրտսեր եղբայրը պատժվում է՝ ստիպվելով պահել երկինքը, իսկ ավագ եղբայրն անհետանում է։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ – Մ. Ռոդիոնով
- Խորհրդատու – Յուրի Բերյոզկին
- Տեքստի հեղինակ – Վլադիմիր Վալուցկի
- Ռեժիսոր – Վլադիմիր Պեկար
- Բեմադրող նկարիչ – Տատյանա Կոլյուշևա
- Կոմպոզիտոր – Էդուարդ Արտեմև, Յուրի Բոգդանովի ղեկավարած «Բումերանգ» անսամբլի մասնակցությամբ
- Կադրից դուրս տեքստը կարդում է – Վլադիմիր Բասով
- Օպերատոր – Քաբուլ Ռասուլով
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա
- Նկարիչներ – Յուրի Բատանին, Վիոլետա Կոլեսնիկովա, Տատյանա Ֆադեևա, Անատոլի Աբարենով, Ալեքսանդր Գորլենկո, Մարինա Ռոգովա, Վլադիմիր Զախարով
- Օգնականներ – Տատյանա Լիտկո, Վ. Գիլյարովա, Սվետլանա Գվինիաշվիլի, Լյուդմիլա Կրուտովսկայա
- Մոնտաժող – Նատալյա Ստեպանցևա
- Ֆիլմի տնօրեն – Լյուբով Բուտիրինա
Վերաթողարկում
խմբագրել- 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Крупный план» կինոմիության կողմից «Չիպոլինո» մուլտֆիլմի հետ միասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Пекарь». — 352 с. — ISBN 5-91105-007-2