Պերճ Քարազյան

օպերային երգիչ

Պերճ Նազարի Քարազյան (ապրիլի 14, 1978(1978-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ (տենոր)[1], ՀՀ վաստակավոր արտիստ (2015)։

Պերճ Քարազյան
Ծնվել էապրիլի 14, 1978(1978-04-14) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգիչ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Պերճ Քարազյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 14-ին Երևանում։ 1982 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հալեպ, որտեղ ավարտել է «Լազար Նաջարյան-Գալուստ Կյուլպենկյան» երկրորդական վարժարանը (1995)։ 2000 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Տ. Սազանդարյանի դասարան), 2003 թվականին՝ ասպիրանտուրան։

2004 թվականին դարձել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Դերերգերից են՝ Սայաթ-Նովա (Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա»), Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»), երիտասարդ գնչու (Ս. Ս. Ռախմանինովի «Ալեկո») և այլն։

Պերճ Քարազյանը նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի և «Տաղարան» անսամբլի մեներգիչ է[2]։

Հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում Շոտլանդիայում, Լիտվայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հունաստանում և այլ երկրներում[2]։

1997 թվականին դարձել է Ա. Իսահակյանի անվ մրցույթի, 2006 թվականին՝ Տ. Սազանդարյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։