Պերեյա (հուն․՝ Περαία), քաղաք հյուսիսային Հունաստանում, Սալոնիկի արվարձանն է։ Կենտրոնական Մակեդոնիա պերիֆերիայի Սալոնիկ պերիֆերիկ միավորի Թերմաիկոս համայնքի վարչական կենտրոնն է։ Պերեյան տեղակայված է ծովի մակերևույթից 60մ բարձրության վրա[1]՝ Թերմաիկոս ծովածոցի հարավ-արևելյան ափին՝ Սալոնիկի կենտրոնից 15 կմ դեպի հարավ և «Մակեդոնիա» միջազգային օդանավակայանից 4 կմ դեպի արևմուտք։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմել է 18 326 մարդ[2]։

Բնակավայր
Պերեյա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքThermaikos Municipality? և Commune of Perea?
Բնակչություն16 910 մարդ (2021)
Փոստային դասիչ570 19
Պերեյա (Սալոնիկի) (Հունաստան)##
Պերեյա (Սալոնիկի) (Հունաստան)

Պատմություն

խմբագրել

Ինչպես և Թերմաիկոս համայնքի մյուս երկու քաղաքները՝ Այա-Տրիասը և Նեի-Էպիվատեն, Պերեյա բնակավայրը հիմնադրվել է 1923 թվականին Փոքր Ասիայի և Արևելյան Թրակիայի փախստականների կողմից, որոնք այստեղ էին եկել Փոքրասիական աղետի և հույն-թուրքական բնակչության փոխանակության արդյունքում։ Ֆրակիայի փախստականներն առաջարկել են Նեա-Կալիպոլիս (Νέα Καλλίπολις[3], «Նոր Կալիպոլ») անվանումը։ Նեա-Կալիպոլիսը ծագում է Գելիբոլու քաղաքի հունական անվանումից՝ Կալիպոլ (հուն․՝ Καλὴ πόλις - «Հրաշալի քաղաք»)։

Այսօր Պերեյան Թերմաիկոս համայնքի այլ բնակավայրերի հետ համարվում է Սալոնիկիի առավել դինամիկ զարգացող արվարձաններից մեկը։ Չնայած քաղաքի ենթակառուցվածքը չի հասցնում աճող բնակչության պահանջմունքները բավարարել, բայց գնալով ավելի շատ մարդ է տեղափոխվում այնտեղ։ Վերջին տարիներին կառուցվել է մի քանի հրապարակ և առափնյա հետիոտնային քայլուղի։

Համայնք

խմբագրել

Պերեյա համանքը (Κοινότητα Περαίας) ստեղծվել է 1926 թվականին[4]։ Համայնքն ընդգրկում է Լիվադակիոն (Λιβαδάκιον) գյուղը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 18546 մարդ[2]։ Տարածքը 9 քառակուսի կմ է[1]։

Բնակավայր Բնակչություն (2011)[2], մարդ
Լիվադակիոն 220
Պերեյա 18 326

Բնակչություն

խմբագրել
Տարի Բնակչություն, մարդ
1991 2876[5]
2001 13 314[5]
2011 ↗ 18 326[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Греческая статистическая служба, 2009. — Т. I. — С. 397. — ISSN 1106-5761.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Греческая статистическая служба. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Περαία (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Περαίας (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Греческая статистическая служба. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.