Պետրով-Բիրյուկի տուն (Դոնի Ռոստով)

Պետրով-Բիրյուկի տուն (ռուս.՝ Дом Петрова-Бирюка), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ ապրել է ռուս խորհրդային գրող Դմիտրի Իլյիչ Պետրով-Բիրյուկը։ Մշակույթի հայտնաբերված հուշարձան է։

Պետրով-Բիրյուկի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն՝ ք. Դոնի Ռոստով, Բոլշայա Սադովայա փողոց, 111։

Պատմություն խմբագրել

Գրող Դմիտրի Իլյիչ Պետրով-Բիրյուկը ծնվել է կազակական ընտանիքում,Դոնի զորքի մարզի Աննինսկայա ստանիցայում, որտեղ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Նա հեղինակ է «Դոնի տափաստանների» բնակիչների մասին հետևյալ ստեղծագործությունների. «Ասք կազակների մասին» եռագրություն, «Վայրի դաշտ», «Կոնդրատ Բուլավին», «Դոնի տափաստանների որդիները», «Գրուզինով եղբայրները», «Իվան Տուրչանինով», «Հարավը կրակի մեջ», «Հայրենիքի առջև»[1]։

1932 թվականից գրողն ապրել է Դոնի Ռոստովում, աշխատել որպես խմբագիր գրքի հրատարակչությունում։

Ճարտարապետություն խմբագրել

Այն տունը, որտեղ 1943-1960 թվականներին ապրել է գրող Դ. Ի. Պետրովը (Բիրյուկ) գտնվում է Դոնի Ռոստովի Էնգելսի փողոցի (այժմ՝ Բոլշայա Սադովայա), 111 և Կիրովի պողոտայի խաչմերուկի մոտ։ Շենքը ճարտարապետության տարածաշրջանային հուշարձան է։ Կառուցվել է Մ. Գ. Ֆոմինի և Ի. Ե. Սավինի տների տեղում՝ 1928 թվականին կոնստրուկտիվիզմի ոճով։ Նրա առաջին հարկում նախկինում գործել է «Պուշինկա» կարի արհեստանոցը, այժմ այնտեղ «Մորթիների թագավորություն» խանութն է և ժամացույցների «18 կարատ» խանութը։

Շենքը աղյուսե է, սվաղված է, հիմնական ծավալով յոթհարկանի է և ութհարկանի՝ հյուսիսարևելյան մասում։ Շենքի ճարտարապետական դիմագիծը ձևավորում են երկու ելունները և քիվապատի բետոնե ճաղաշարքը, անկյունային մասում դուրս ցցված պատշգամբները, մետաղյա ճաղերով կարճասյուների տեսքով ցանկապատերը, 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների միջև միջնապատերի կոպտատաշ շարվածքը, միջհարկային քիվերը։ Հիմնական մուտքը փողոցի կողմից ունի բետոնե հովար։

Շենքի հատակագիծը բարդ կառուցվածքի է։ Հատակագծի հիմքը վերելակով աստիճանավանդակն է և նրանց շուրջ գտնվող բնակարանները։ Գրողն ապրել է երկրորդ հարկի թիվ 17 բնակարանում։ Նրա բնակարանի պատուհանները նայել են դեպի փողոց։ Այժմ բնակարանի հուշային նկարագիրը կորսված է։

1978 թվականին շենքի պատին տեղադրված է հուշատախտակ, որի վրա գրված է.

  Այս տանը 1943-1960 թվականներին ապրել և աշխատել է գրող Դմիտրի Իլյիչ Պետրովը (Բիրյուկ)։ 1900-1977։  

Գրականություն խմբագրել

  • Гегузин И. Страницы ростовской летописи. - Ростов-н/Д, 1983. - С. 153 - 155.
  • Писатели Дона - Ростов-н/Д, 1986. - С. 252 - 256.
  • Писатели Дона : биобиблиогр. сб./ сост. Г. Г. Тягленко - Ростов-н/Д.: Кн. изд-во, 1986. – 288с. - С. 252 - 256. – Библиограф. до 1986г. – С.253-256
  • Материалы Свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область: сб. науч. тр. / М-во культуры РСФСР, АН СССР, НИИ культуры; Авт.-сост. Э.А. Шулепова. - М. : НИИК, 1990. - 174, [1] с. - С. 21-84.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв. [Текст] / [авт. проекта, гл. ред. и сост. Г. Губанов]. – Ростов н/Д, 2006. – 511 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել