Պետրոս I-ի հուշարձան (Նիժնի Նովգորոդ)

Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I), կայսր Պետրոս I-ի հուշարձանը Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Հուշարձանը տեղադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նիժնի Նովգորոդի Կրեմլի Զաչատևսկի աշտարակի դիմաց[1]։ Հուշարձանի հեղինակներն են նիժնինովգորոդցի քանդակագործ Ալեքսեյ Շչիտովը և ճարտարապետ Սերգեյ Շորոխովը։

Picto infobox architecture.png
Պետրոս I-ի հուշարձան
Կոորդինատներ56°19′53″ հս․ լ. 44°00′11″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՆիժնի Նովգորոդ
Կառուցվել է2014
Կառուցել էԱլեքսեյ Շչիտով
Սերգեյ Շորոխով
Ներկա վիճակըկանգուն

ՆկարագրությունԽմբագրել

Պետրոս I-ի հուշարձանն իրենից ներկայացնում է իրական չափերի ահեղ կայսեր կանգնած կերպարը։ Արձանի բարձրությունը 3,7 մետր է։ Այն ամբողջությամբ ձուլվել է բրոնզից, պատվանդանը՝ գրանիտից և բետոնից է՝ 3 մետր բարձրությամբ։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6,7 մետր է[2]։

Արքանի դիրքը հեռավոր կերպով հիշեցնում է Արխանգելսկում տեղադրված հայտնի հուշարձանը և պատկերված է հինգհարյուր ռուբլիանոց թղթադրամի վրա։ Սակայն, ավելի մանրակրկիտ զննությամբ երևում է, որ այդպես չէ։ Պետրոս I-ը կանգնած է աջ ոտքը առաջ դրած։ Կարծես նա առաջ է ընթանում, հեռուն նայելով։ Աջ ձեռքում որոշումն է.

  Նիժնի Նովգորոդի մարզը պետք է առանձնահատուկ լինի։  


Միապետի գոտու վրա ամրացված է գավազանը, իսկ ձախ ձեռքը հետևում է պահել։ Պետրոս I-ը կանգնած է դեմքով դեպի Վոլգա գետը՝ հայացքը հառած Վոլժյան տարածքներին և Բոր քաղաքին, իսկ հետևում Կրեմլն է[3]։

ՊատմությունԽմբագրել

Պետրոս I-ը երկու անգամ այցելել է Նիժնի Նովգորոդ։ Առաջին անգամ նա կանգ առավ քաղաքում 1695 թվականին դեպի Ազով ուղաևորության ճանապարհին։ Տունը, որտեղ կայսրը կանգ է առել հետագայում անվանել է «Պետրոսի I-ի տնակ»[1]։ 1714 թվականինին Պետրոս I-ը ստորագրել է Նիժնի Նովգորոդի նահանգի ստեղծման մասին հրամանագիր։ Երկրորդ անգամ այցելել է 1722 թվականին Պարսկաստանի դեմ արշավի ժամանակ։ Նա պատվիրել է կառուցել նավաշինարան՝ նոր տեսակի նավեր կառուցելու համար։ Մայիսի 30-ին կայսրը քաղաքում տոնել է իր 50-ամյակը։

Հուշարձանի բացումԽմբագրել

Նիժնի Նովգորոդի մարզի ղեկավար Վալերի Շանցևը որոշել է Կրեմլի Զաչատևսկի աշտարակի դիմաց կանգնեցնել կայսրի բրոնզե հուշարձանը։ Այսպիսով, նա որոշել է քաղաքի բնակիչներին ցույց տալ, թե ինչ ներդրում ունի Պետրոսի I-ը Նիժնի Նովգորոդի զարգացման գործում։ Շանցևը հուշարձանի բացումը կատարել է Նիժնի Նովգորոդի մարզի 300-ամյա հոբելյանի օրը։ Իր բլոգում նահանգապետը գրել է[4]՝

  Պետրոս I-ի հուշարձանը վեհասքանչ է, համահունչ կայսրի հետ։  


ԾանոթագրություններԽմբագրել