Պետրոս I-ի տնակ (Նիժնի Նովգորոդ)
Պետրոս I-ի տնակը Նիժնի Նովգորոդում (ռուս.՝ Домик Петра в Нижнем Новгороде, նաև՝ Չատիգինի տուն, ռուս.՝ Дом Чатыгина), տեսարժան վայր Նիժնի Նովգորոդի կենտրոնում, գտնվում է Պոչաինսկի փողոցի 27 հասցեում[1][2]։
Պետրոս I-ի տնակ ռուս.՝ Домик Петра в Нижнем Новгороде | |
---|---|
![]() | |
Երկիր | Ռուսաստան |
Նախագծի հեղինակ | անհայտ |
Հիմնադրման թվական | XVII դար |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելՇենքը կառուցվել է 17-րդ դարի վերջում։ Ըստ տեղական ավանդույթի՝ այս տանը կայսր Պետրոս I-ը երկու անգամ կանգ է առել. առաջին անգամ` 1695 թվականին Ազովյան արշավանքներից առաջ, երկրորդ անգամ՝ 1722 թվականին, երբ ժամանել էր Նիժնի Նովգորոդ` այցելելու Կուզմա Մինինի գերեզմանին։
Սկզբում պալատները պատկանում էին առևտրական Չատիգինին, 18-րդ դարի սկզբին՝ առևտրականներ Դոկուկինին, 1765 թվականին՝ Միխայիլ Դոկուկինի այրուն՝ Իրինա Պետրովնային։ Հետագայում պալատների տերերը բազմիցս փոխվել են։ 19-րդ դարում շինությունը խարխլվել է և օգտագործվել որպես գիշերային կացարան։ 1888 թվականին, երբ ստեղծվեց Նիժնի Նովգորոդի գավառական գիտական արխիվային հանձնաժողովը, տունը, որպես քաղաքի մասունք, ձեռք է բերվել որպես պատմական նյութերի տեղավորման համար։
2008 թվականի մարտի 6-ին Նիժնի Նովգորոդի շրջանի ղեկավարությունը հավանություն է տվել Չատիգինի տան (Պետրոս I-ի տուն) տարածքի սահմանները որպես մշակութային ժառանգության օբյեկտ ճանաչելու համար։
«Պետրոս I-ի տնակ»
խմբագրել1996-2005 թվականներին «Պետրոս I-ի տնակ-ի» նկուղում էր գտնվում համանուն պանդոկը, որը սիրված «անդերգրաունդ» համերգային հրապարակ էր Նիժնի Նովգորոդի երաժիշտների և երաժշտասերների համար։ «Փոքր բեմը» բազմաթիվ ժողովրդական և ռոք խմբերի ապաստան է եղել, որոնցից շատերը հետագայում հայտնի են դարձել։ Այստեղ հանդես են եկել «ДНК», «Не Нашего мира» (այժմ՝ «Uma2rmaH»), Ալեքսեյ «Գնդապետ» Խրինովը, «40 градусов», Shannon, The Racoons, The Dartz (Սանկտ Պետերբուրգ), Puck & Piper (Մոսկվա), «Мата Хари» (Դերժինսկ)։ 2005 թվականի հունիսին քաղաքապետարանը չի երկարաձգել սեփականատերերի հետ վարձակալության պայմանագիրը՝ պատմական հուշարձանների պատերին զվարճանքի օբյեկտների տեղակայման արգելքի պատրվակով։ Ներկայումս շենքը գտնվում է կիսալքված վիճակում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Домик Петра I в Нижнем Новгороде: описание, фото». putidorogi-nn.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Домик Петра в Нижнем Новгороде: описание, адрес, время работы - достопримечательности Нижнего Новгорода». www.sputnik8.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Библиографический очерк «Царственные особы в Нижнем Новгороде»
- О состоянии в 2008-2009 годах(չաշխատող հղում), newsnn.ru