Պետրոս Գրիգորովիչ
Գրիգորովիչ Պետրոս, Արմեն Պետեր (ծննդյան թվականը անհայտ է – վախճանվել է 1616 թվականին), ռումինական հայազգի դիվանագետ, ռազմական գործիչ։
Պետրոս Գրիգորովիչ | |
---|---|
Մահացել է | 1616 |
Տիրապետել է ռումիներեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն լեզուներին։ Եղել է զորավար Միհայ Քաջի (1593-1601) վստահելի անձը և կատարել նրա դիվանագիտական կարևոր հանձնարարությունները։ Իբրև զորքերի հրամանատար կռվել է թուրքական և ավստրիական բանակների դեմ։ 1600 թվականին գերվել է ավստրիացիների կողմից։ Հետագայում դիվանագիտական ծառայություններ է մատուցել Ավստրիայի կայսրին։ 1607 թվականին հիշվում է որպես Ավստրիայի դեսպան Կոստանդնուպոլսում։ Հեղինակել է Միհայ Քաջի օրագրությունը, որը մեզ չի հասել, բայց օգտագործվել է այլ աղբյուրներում։
Գրականություն խմբագրել
- Ղժրիկյան Գ․, Հայերու մասնակցությունը միջնադարյան Ռումանիո դիվանագիտական կյանքին մեջ, «ՊԲՏ», 1960, № 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 228)։ |