Պետրոս Գալֆայան
հայ խմբագիր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Գալֆայան (հունվարի 30, 1868, Իջմե, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1915, Այաս, Ադանայի մարզ, Թուրքիա), հայ մշակութային գործիչ։
Պետրոս Գալֆայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1868 |
Ծննդավայր | Իջմե, Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Այաս, Ադանայի մարզ, Թուրքիա |
Մասնագիտություն | խմբագիր, հրապարակախոս և լրագրող |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Խարբերդի շրջանի Իջմե գյուղում։ Փոքր հասակից տեղափոխվել է Պոլիս, սովորել Խորենյան դպրոցում։ Ավարտելով ուսումը՝ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, բաց արել թաղային մանկապարտեզ։ Մասնակցել է 1896 թվականի քաղաքական ցույցին, փախել Ռումինիա, այնտեղից՝ Լոնդոն։ Ապա՝ մեկնելով Բուլղարիա, հրատարակել է «Վերածնություն» շաբաթաթերթը, որը հետո շարունակել է Փարիզում «Ապագա» անունով։ Օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Պոլիս, 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվել է և նահատակվել[1][2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 223.
- ↑ «Պետրոս Գալֆաեան». www.digilib.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.