Պետրոս Ականատեսի խաչքար (Կոշ)

Պետրոս ականատեսի խաչքար, միջնադարյան որմնափակ խաչքար և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Գտնվում է գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում։ Հուշարձանը ներառված է Կոշի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։

Պետրոս Ականատեսի խաչքար
Պետրոս Ականատեսի խաչքարը
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԿոշ[1]
Ներկա տեղադրությունԿոշ գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում։
Ժառանգության կարգավիճակպատմամշակութային հուշարձան
ՊատվիրողՊետրոս Ականատես։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1205
Բարձրություն6,8 մ (պատվանդանով)[2]
Նյութտուֆ, կրաշաղախ[2]
ԱրձանագրությունԽաչքարի պատվանդանն ունի արձանագրություն

Տեղադրություն խմբագրել

Գեղաքանդակ Խաչքարը գտնվում է Կոշ գյուղից հարավ՝ Երևան-Գյումրի մայրուղու մոտ[4]։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6,8 մետր է։ Կառուցվել է տեղական տուֆ քարով ու կրաշաղախով։ Բուն խաչքարը և նրա առանձին քարից պատրաստված քիվը վարդագույն տուֆից են, զարդարված երկրաչափական և բուսական նուրբ ու ճոխ քանդակներով։ Հուշարձանի կտուրը սալածածկ է, հատուկ թեքված դեպի արևել, որպեսզի անձրևաջրերը չթրջեն նրա քանդակազարտ ճակատը[2]։

Խաչքարը կառուցվել է 1195 թվականին Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քահանա Պետրոս Ականատեսի կողմից և նվիրված է Արագածոտն գավառն ու հարակից շրջանները սելջուկ-թուրքերից ազատագրելու առթիվ[4][5]։

Հուշարձանը մասնակիորեն վերանորոգվել է 1948 թվականին Ճարտարապետական հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից (ՀՍՍՀ պետշինի հուշարձանների պահպանության բաժին)[2]։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի ձևավորված պատվանդանի արևմտյան նիստին, միակտոր քարի վրա կա 10 տողանի ընդարձակ արձանագրություն[6], որը բավականին հողմահարված և տեղ-տեղ էլ ավերված վիճակում է[2]։

1958 թվականին Սեդրակ Բարխուդարյանը «Ավանգարդ» թերթում տպագրում է արձանագրության մոտավոր բովանդակությունը[7]։ Տեղում մանրամասն ուսումնասիրելով հուշարձանի արձանագրությունը տարբեր լուսավորության տակ, Ա․ Շահինյանին հաջողվում է հիմնորեն վերականգնել նրա բնագիրը, որն ունի հետևյալ տեսքը․

  1. (ԻՈԽԴ)[Ն 1]։ (=1195 թ․) ես Պետ[րոս վ]ար[դ]ապետ

Ըստ արձանագրության՝ կոթողը կանգնեցվել է համաձայն Պետրոս վարդապետի տեսիլքի, որը «հոգոյ ակամբք» և երկնային նշանի, այսինքն՝ խաչի մասնակցությամբ տեսել էր 20 տարի առաջ՝ 1175 թվականին։ Տեսիլքի նկարագրությանը զուգահեռ՝ Պետրոս վարդապետը հատկանշում է․ «․․․․եւ մին այղ տարին[Ն 2] խաւարեցաւ Արեգակն․․․․ եւ դղրդեցայ Երկիր․․․․»[5]։ Վիմագիր արձանագրությունը առաջինը մեկնաբանել է Սեդրակ Բարխուդարյանը, նշելով որ 1175 թվականի Արև խավարման և երկրաշարժի մասին վկայող որևէ այլ աղբյուր հայտնի չէ[7]։ Վիմագրի նախորդ հրատարակիչներից Պարույր Մուրադյանն ու Համլետ Պետրոսյանն են նկատել, որ տեսիլքի իրական հիմքը 1176 թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած Արևի լրիվ խավարումն է եղել, ինչը նաև զանազան կանխատեսումների առիթ է դարձել, իսկ երկրաշարժի մասին աղբյուրներում որևէ այլ հիշատակություն չի հանդիպում։ Աղբյուրագետ Արմեն Ասատրյանի համոզմամբ երկրաշարժը նույն 1176 թվականին է եղել, որից վնասվել են Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ու հարակից բնակավայրերի շենք-շինությունները[6][8]։

Արձանագրությունը նաև առանձնահատուկ է նրանով, որ համալրում է սակավաթիվ այն վիմագրերի շարքը, որոնցում վկայված են նաև երկնային երևույթներն ու աղետները[6]։

Վիմագրում ներկայացվում է, որ Պետրոս վարդապետը Արագածոտնի ազատարարներին տեսել էր 1175 թվականին տեսլիքում, և որի պատճառով էլ հավանաբար կոչվել է ականատես։ Նրա տեսիլքից 20 տարի անց Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները հայ-վրացական միացյալ բանակով սելջուկ-թուրքերից ազատագրում են Արագածոտնը և հարակից շրջանները։ Պետրոսը, ի հիշատակ մարգարեության, հուշարձան-խաչքար է կանգնեցնում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ո» հարյուրավորի ներքևի ստեղները երևում են, տասնավորը վերականգնվել է՝ «Խ» (40) տառով, քանի որ, ինչպես պարզվում է արձանագրության բովանդակությունից, Պետրոս վարդապետը 1175 թվականի իր տեսիլքից քսան տարի անց՝ 1195 թվականին տեսնում է Զաքարեին և Իվանեին Արագածոտնի ազատագրության ժամանակ, հետևաբար, արձանագրության թվականի պակասող տասնավորը պետք է լինի «Խ», որպեսզի համապատասխանի 1175+20=1195 թվականին։
  2. ըստ Պարույր Մուրադյանի՝ հաջորդ տարին՝ 1176 թվականին։
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Կոշի կոթողը և նրա արձանագրությունները», Ա. Ն Շահինյան, «Պատմաբանասիրական հանդես», 1968, №2, էջ 197-202։
  3. «Հայաստանի կառավարության որոշում N 628, 29 մայիսի 2002 թ.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Թուրքին հաղթելու կապակցությամբ․ ի՞նչ առեղծված է թաքցնում Կոշի մուտքի մոտ գտնվող խաչքարը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Տարերային աղետներն ու երկնային երևույթները վիմագրերում», Արսեն Հարությունյան, Մաս Բ, Երևան, 2022, էջ 172-173։
  6. 6,0 6,1 6,2 «Տարերային աղետներն ու երկնային երևույթները վիմագրերում», Արսեն Հարությունյան, Մաս Ա, Երևան, 2021, էջ 182-183, 190։
  7. 7,0 7,1 «Հուշարձան-խաչքար», Սեդրակ Բարխուդարյան, Ավանգարդ, Երևան, 1958, 27 սեպտեմբերի։
  8. Արմեն Ասատրյան. «Ինչ է հայտնի Կոշի 1176 թ. երկրաշարժից». www.aravot.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.