Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կոշ)

Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի[1][2] գտնվում է Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին։ Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, դեղնակարմրավուն ու դարչնագույն սրբատաշ տուֆից։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կոշ)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏարածաշրջանԱրագածոտնի մարզ, Կոշ գյուղում
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճխաչաձև գմբեթավոր
Հիմնադրված7-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, խորանի երկու կողմերում ավանդատներով ու միակ` հարավային մուտքով։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում կոպտատաշ բազալտից, կրաշաղախով շինված, ներսից սվաղած, թաղածածկ ջրամբարն է (4.8x13.5 մ ներսի չափերով, 2.85 մ բարձրությամբ)։ եկեղեցին 981 թվականին որպես նվիրատվություն ստացել է հողատարածքներ, ջրաղաց, այգի, իսկ 1649-ին` այգի և ձիթհանք։ Եկեղեցու ներսում պահպանվել են 7-րդ դարի որմնանկարների հատվածներ. խորանին «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքն է, իսկ արևելյան լուսամուտի երկու կողերին կրկնակի պատկերված է Քրիստոսը, որը տեքստով մագաղաթե գալարը մեկնում է իրեն մոտեցող առաքյալներին (երկու կողմից` վեցական)։ Դա «Տերը տալիս է օրենքը» պատկերագրության ինքնատիպ տարբերակն է` կատարված գծային-գրաֆիկական եղանակով, որը որմնանկարին հաղորդում է հարթապատկերային բնույթ։ Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գործել է մինչև 18-րդ դար։

Վերանորոգում խմբագրել

1970-1973 թվականներին նորոգվել են եկեղեցու պատերը և ծածկերը իսկ 2007-2008 թվականներին վերականգնվել է վանքի գմբեթը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոշի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն)
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ». Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.