Գագիկ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Ռազմիկի Պետրոսյան (ծնվել է մարտի 10-ին, 1973 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), ԱՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[1], համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով, քաղաքական գործիչ։
Գագիկ Ռազմիկի Պետրոսյան | ||
| ||
---|---|---|
| ||
Կուսակցություն՝ | «Ազատ hայրենիք» | |
Կրթություն՝ | Արցախի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | պատմաբան | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | մարտի 10-ին, 1973 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախ | |
Քաղաքացիություն | Արցախ | |
Զավակներ | 2 | |
Կայք՝ | nankr.am | |
Պարգևներ |
«Մարտական ծառայություն», «Մխիթար Գոշ» մեդալներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1973 թվականին Ստեփանակերտ քաղաքում։
- 1989 թվականին ավարտել է Ստեփանակերտի համար 8 միջնակարգ դպրոցը։
- 1994 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ ստանալով պատմության և անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում։
Ծառայություն
խմբագրելՂարաբաղյան շարժման, Արցախյան պատերազմի մասնակից է ԼՂՀ անկախությունը Հայաստանը պիտի ճանաչեր 1994 թվականին.[2]։
Կարիերա
խմբագրելԶորացրվելուց հետո հիմնադրել է «Ռազմիկ+» ՓԲԸ-ն։
- 2000 թվականին հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 10 ըտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
- 2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության[3].[4]։
- 2006 թվականին հոկտեմբեր՝ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով[5]։
Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թվականի հունիսի 10-ի նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
- 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ[6] Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։
«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ,կուսակցության նախագահության անդամ,Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ։
Հեղինակ է միջազգային անվտանգության խնդիրների հետ կապված բազմաթիվ[փա՞ստ] հոդվածների և հրապարակումների[7]։
Պարգևներ և շքանշաններ
խմբագրելՊարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 66 հրամանագիր, 01.09.2006 թվակաՆ) և «Մխիթար Գոշ» (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018 թվական) մեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԼՂՀ պատգամավոր(չաշխատող հղում)
- ↑ Գագիկ Պետրոսյան Արխիվացված 2023-11-20 Wayback Machine Կարծում եմ` Արցախում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյան Արխիվացված 2022-02-11 Wayback Machine
- ↑ 4-րդ գումարման Արխիվացված 2023-08-22 Wayback Machine Ազգային ժողովի պատգամավորԳերմանացի մեր գործընկերների հետ փորձում ենք քաղաքական օրակարգ ձևավորել. Գագիկ Պետրոսյան Արխիվացված 2023-11-20 Wayback Machine«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մեր գործընկերներին աջակցություն ենք հայտնում
- ↑ «Գագիկ Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2023-11-20-ին. Վերցված է 2020-08-25-ին.
- ↑ «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կրկին հանդես է եկել դիտորդական առաքելությամբ Արխիվացված 2019-09-05 Wayback MachineԳագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանն ամփոփել են Գերմանիա կատարած այցի արդյունքները Արխիվացված 2023-11-20 Wayback Machine
- ↑ «վեցերորդ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Նուլանդն ավելի լավ է խորհուրդ տա Ադրբեջանին՝ դիմել ԼՂՀ իշխանություններին. Արխիվացված 2023-11-20 Wayback Machine Գագիկ Պետրոսյան